ԽՈՅ (21.III–20.IV)
Հաջող օր է: Այն հարմար է հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, ապագայի պլաններ մշակել: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատի հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Մարդիկ, ում հետ այսօր առաջին անգամ կհանդիպեք, ցանկություն կունենան ձեզ ավելի լավ ճանաչել:
Հավանական են դրամական մուտքեր, նվերներ ու հաճելի անակնկալներ: Չի բացառվում սիրային խոստովանությունը, որը կուրախացնի ձեզ: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ուղևորություններ է խոստանում:
ՑՈՒԼ (21.IV–21.V)
Առավոտյան զգույշ եղեք: Սա հակասական հույզերով լի բարդ շրջան է: Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, վեճերը դատարկ բաների պատճառով: Սուր կարձագանքեք ձեր հասցեին հնչած ցանկացած քննադատության: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կմեծանա, և իրավիճակը կփոխվի դեպի լավը:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, անսպասելի առաջարկներով ու հետաքրքիր հնարավորություններով: Մի վախեցեք փորձարկումներ կատարել, ինչ-որ անսովոր բան անել. ամեն ինչ հրաշալի կստացվի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)
Չնայած առավոտյան ծագած փոքր դժվարություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող կընթանա: Ուշադրություն կդարձնեք լավին ու չեք նկատի վատը. հենց այսպիսի մոտեցումն էլ կօգնի պահպանել լավատեսությունը, նոր հնարավորություններ տեսնել ու օգտվել դրանցից:
Ընկերական հանդիպումները լավ կանցնեն, սիրային հանդիպումները՝ է′լ ավելի լավ: Կուրախացնեք մտերիմներին, հաճելի անակնկալներ կանեք: Երեկոն հարմար է անսովոր զբոսանքների, ուղևորությունների համար: Աշխատանքի ու ֆինանսների հետ կապված լավ նորություններ կստանաք:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)
Թեթև օր է, որը շատ դրական րոպեներ ու հույզեր կպարգևի: Կարող եք պլաններ մշակել. կկանխագուշակեք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, ճիշտ կգնահատեք սեփական ուժերը, կհասկանաք շրջապատի մտադրությունները: Հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վերջին շրջանում վիճել էիք:
Կարող եք բարդ, մասշտաբային գործեր ստանձնել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ավելի վաղ չէիք համարձակվում սկսել: Հիմա վստահ կլինեք սեփական ուժերին, գիտեք՝ ինչ եք ուզում և բոլոր հնարավորություններն ունեք ցանկալի արդյունքների հասնելու համար:
ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)
Աշխատեք կառավարել ձեզ և հույզերին չտրվել. հիմա դա շատ կարևոր կլինի: Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեր տեսակետը պաշտպանել վեճերի ժամանակ: Նման դեպքերում սառնասիրտ եղեք ու մի անցեք անձերի, հակառակ դեպքում հետո կզղջաք, որ տաքացել եք: Հետաձգեք աշխատանքի, ունեցվածքի, գումարի հետ կապված կարևոր հարցերի քննարկումը:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Առաջին հերթին դա վերաբերում է այն Առյուծներին, ովքեր սիրային ժամադրության են պատրաստվում գնալ. ամեն ինչ շատ հաջող կանցնի: Չեն հիասթափեցնի նաև ընկերական հանդիպումներն ու ընտանեկան միջոցառումները:
ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)
Օրվա մեծ հատվածում կգերակշռեն դրական միտումները: Հիանալի գլուխ կհանեք բարդ գործերից, արագ կհասնեք ցանկալի արդյունքներին: Կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը, համախոհներն էլ չեն հիասթափեցնի ձեզ: Կարող եք ընկերներին ու հարազատներին այցելել, հանդիպել ծանոթների հետ. շփումները հաճելի կլինեն:
Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում դժվարությունները: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ֆինանսների հետ. հնարավոր են անսպասելի ծախսեր, անհաջող գնումներ: Որոշ Կույսեր ստիպված կլինեն հրաժարվել օրվա այս հատվածում պլանավորած ուղևորություններից ու զվարճանքներից:
ԿՇԵՌՔ 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսը հաջող ու հաճելի կլինի: Ձեռքերը ծալած չեք նստի, կցանկանաք նոր ու անսովոր գործով զբաղվել. պահը դրա համար շատ հարմար է: Արագ գլուխ կհանեք բարդ գործերից, պատասխան կգտնեք դժվար հարցերին: Կարող եք հանդիպել գործընկերների հետ. ոչ ֆորմալ միջավայրում շփումները օգտակար կլինեն հարաբերությունների համար:
Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից, դրանք ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան: Օրվա այս հատվածը հարմար է հանգստի, հաճելի զբոսանքների, այլ չհոգնեցնող զբաղմունքների համար:
ԿԱՐԻՃ (24.X–22.XI)
Լավ օր է շփման համար: Հատկապես հեշտ կլինի կանանց հետ լեզու գտնելը: Նրանք կբարձրացնեն տրամադրությունը, լավ խորհուրդներ կտան, շատ հարցերում կաջակցեն ձեզ: Հիանալի գլուխ կհանեք կարևոր գործերից, եթե կենտրոնանաք դրանց վրա: Այսօր կկարողանաք լուծել հարցեր, որոնց վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրում:
Հաջողակ կլինեք գումարի հետ կապված բոլոր գործերում. լավը կլինեն գործարքներն ու գնումները: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Հիանալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)
Հեշտ ու թեթև օր է: Լավ գաղափարներ կունենաք, հնարավորություն կունենաք կյանքի կոչել մտահղացումները: Չեն բացառվում հաճելի հանդիպումները. իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ շփումը ժամանակին շատ ուրախացնում էր ձեզ: Լավ օր է հին կապերը վերականգնելու, տարաձայնություններին ու վեճերին վերջ դնելու համար:
Կարող եք նոր մասշտաբային ու բարդ գործեր ստանձնել: Եթե օգնության կարիք ունենաք, կստանաք այն, ինքնուրույն դժվարությունների դեմ պայքարելու կարիք չի լինի: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, գերհոգնածությունն ու վատ ինքնազգացողությունը ձեզ չեն սպառնում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)
Օրը դրական կլինի: Հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել լավ ընկերախմբում, շփվել հին ընկերների հետ, հաճելի անակնկալներ անել նրանց: Հնարավոր են օգտակար ծանոթություններ: Հենց այսօր կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շուտով անսովոր նախագծեր կստանձնեք:
Ապագային լավատեսությամբ կնայեք. շատ շուտով նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացվեն ձեր առաջ և բաց չեք թողնի ձեր շանսը: Օրվա երկրորդ կեսին լավ խորհուրդներ կստանաք: Օրվա այս հատվածը հարմար է փորձառու անձանց հետ շփվելու համար:
ՋՐՀՈՍ (21.I–19.II)
Հագեցած ու արգասաբեր օր է: Ձեռքերը ծալած մի նստեք. և′ ձեր, և′ շրջապատի համար շատ դրական բաներ անելու հնարավորություն կունենաք: Եթե նոր գաղափարներ ունենաք, շտապեք կյանքի կոչել դրանք. հաջողությունն ուղեկից կլինի ձեզ: Համախոհներ, օգնականներ կգտնեք. ձեր գաղափարները շատերի կողմից աջակցություն կգտնեն:
Հավանական են հետաքրքիր ուղևորություններ: Անսպասելի հրավերներ կստանաք, զարմանալի վայրերում կլինեք: Երեկոն առատաձեռն կլինի տպավորությունների, դրական հույզերի ու լավ նորությունների տեսանկյունից:
ՁԿՆԵՐ (20.II–20.III)
Օրը հազիվ թե հիշվի կարևոր իրադարձություններով, սակայն հաճելի կանցնի: Չեն բացառվում նորությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք և տրամադրությունը բարձրացնող անակնկալները: Վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները անցյալում կմնան, կասկածներին ու տագնապներին էլ կփոխարինեն հանգստությունն ու վստահությունը:
Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները. Նրանց հետ կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Երեկոն հարմարէ ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: