loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 5



Դիտումներ ` 1003
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 5

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 5

  ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքում հաջողությունների կհասնեք, եթե ինքնուրույն գործեք, ոչ ոքից օգնություն ու խորհուրդ չակնկալեք: Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները: Ժամանակը դատարկ խոսակցությունների վրա մի վատնեք, եթե հնարավորություն ունեք գործով ապացուցելու ձեր ճշմարտացիությունը: Ֆինանսական գործերում զգուշություն է պետք. խուսափեք անիմաստ ծախսերից, պարտքով գումար մի վերցրեք և ապառիկ գնումներ մի կատարեք: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը հաջող կլինի: Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումը ուրախություն կպատճառի: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ուրախ կլինեք հանդիպման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերում զգուշություն է պետք: Շատ գործընթացներ այնքան արագ չեն ընթանա, որքան կցանկանայիք: Դրանց արագություն հաղորդելու ձեր փորձը մեծ սխալ կլինի, այնպես որ, լավ է համբերատարությամբ զինվել ու սպասել հարմար պահի: Խուսափեք աշխատանքային տարաձայնություններից, մի վիճեք ո′չ ղեկավարության, ո′չ ենթակաների հետ: Անձնական հարաբերություններում հավանական են փոփոխություններ դեպի լավը: Բաց տեքստով կխոսեք ձեզ համար կարևոր հարցերի մասին. դա կօգնի լուծել խնդիրները: Հնարավոր են անսովոր ուղևորություններ, հետաքրքիր հանդիպումներ, հիշարժան սիրային ժամադրություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ ու հետաքրքիր օր է: Կխախտվի իրադարձությունների սովորական ընթացքը, ստիպված կլինեք արագ փոխել պլանները, նորովի նայել ավելի վաղ սովորական թվացող իրերին: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կկարողանաք սովորել: Որոշ Երկվորյակներ տեղեկատվություն կստանան, որը շատ շուտով պետք կգա: Վառ կդրսևորվեն առաջատարի հատկանիշները: Կարող եք համախոհների խումբ կազմել և նրանց հետ նոր գործ ձեռնարկել: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք տեղին կլինեն, ստացված գումարն էլ ճիշտ կծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ օր է աշխատանքի համար: Գլուխ կհանեք բարդ գործերից, կլուծեք խնդիրները, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Ղեկավարությունը կնկատի ձեր հաջողությունները, նրանց կողմից խրախուսանքն էլ սպասեցնել չի տա: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հաջող գործնական բանակցություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կօգնեն կարիերայի զարգացման գործում: Գրավիչ կլինեք, առանց դժվարությունների կկարողանաք դուր գալ շրջապատին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Կարող եք նախաձեռնողականություն ցուցաբերել: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը ֆինանսական տեսանկյունից հաջող կլինի: Այս հատվածում հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ, առաջարկներ, որոնք մեծ եկամուտ են խոստանում: Կարևոր կլինի գործնական կապերին ընտրողաբար մոտենալը: Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում կամ ստիպում են ձեզ խոստումներ տալ: Օրվա երկրորդ կեսին կարող են խնդիրներ ծագել ձեր ցրվածության պատճառով: Ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք, սխալներ կգործեք, որոնք ուղղելը մեծ ժամանակ կխլի: Խուսափեք դատարկ խոսակցություններից, ժամանակը զուր մի վատնեք համառ մարդկանց վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը զուրկ չի լինի անսպասելի իրադարձություններից, սակայն ինչ էլ որ պատահի, կպահպանեք հանգստությունը: Դա կօգնի արագ ու հաջող լուծել շատ խնդիրներ: Օգտակար կլինեն ծանոթ կանանց խորհուրդները: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, չեն բացառվում համագործակցության առաջարկները: Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարող եք հյուրեր ընդունել, այցելել ընկերներին ու հարազատներին: Շատ Կույսերն նոր հետաքրքրություններ կգտնեն: Հոգեհարազատ գործ կգտնեք, դրական հույզեր կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պրովոկացիաներին զոհ մի գնացեք: Շփման տեսանկյունից բարդ օր է: Ինչ-որ մեկը կարող է օգտվել ձեր բարությունից և օգտագործել ձեզ իր հետաքրքրությունների համար: Գործերում հույս դրեք միայն փորձված համախոհների վրա, նոր ծանոթների խոստումներին ու առաջարկներին քննադատորեն մոտեցեք: Չեն բացառվում մտերիմների հետ վեճերը: Հակված չեք լինի զիջումների գնալ, համառ կլինեք, որը կզարմացնի շրջապատին: Այնուամենայնիվ լուրջ կոնֆլիկտից կկարողանաք խուսափել: Կօգնեն նրբանկատությունն ու առողջ բանականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ ու լարված օր է: Կհուզվեք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք արտահայտություններ ու իրադարձություններ, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Հավանական են տարաձայնություններ կանանց հետ: Եթե օգնության ու խորհրդի կարիք ունենաք, խնդրանքով դիմեք ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անիմաստ ծախսեր: Հետ կանգնեք չպլանավորված գնումներից, նույնիսկ եթե դրանք շահավետ թվան: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման, ոչ ֆորմալ միջավայրում գործնական հարցերի քննարկման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ օր է աշխատանքի համար: Արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից, ոչինչ աչքից բաց չեք թողնի: Հավանական են դրամական մուտքեր, գործարքներ, որոնք նշանակալի եկամուտ կբերեն: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումները պաշտոնական դեմքերի հետ: Անձնական հարաբերություններում կարող են դժվարություններ ծագել: Իմպուլսիվ կլինեք, սուր կարձագանքեք ամենին, ինչ ձեր սրտով չլինի: Մտերիմների հետ լուրջ տարաձայնությունները քիչ հավանական են, սակայն ամենափոքր վեճերն իսկ շատ կվշտացնեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում, պահպանեք ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը լարված կլինի: Այս հատվածում շատերը կնյարդայնանան դատարկ բաների պատճառով, կվիճեն շրջապատողների հետ, կվիրավորվեն ցանկացած նկատողությունից: Այս ամենը կխանգարի աշխատանքին, որոշ գործեր չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել: Ավելի ուշ գլուխ կհանեք իրավիճակից, ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերեք, դրական փոփոխություններն էլ սպասեցնել չեն տա: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, օգտակար ծանոթություններ: Կփորձեք շրջապատի վրա լավ տպավորություն թողնել, և դա ձեզ կհաջողվի: Չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նոր գաղափարներով ու անսովոր պլաններով լի հետաքրքիր օր է: Այն լավ է շփման համար: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ: Գլուխ կհանեք բարդ ու կարևոր աշխատանքից: Կարգապահ ու մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք, սխալներ թույլ չեք տա: Որոշ Ջրհոսներ տեղեկատվություն կստանան, որի շնորհիվ կկարողանան գումար աշխատել, մեծացնել եկամուտները: Հնարավոր են անհաջող գնումներ, ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստներ: Անիմաստ ծախսերից խուսափելու նպատակով խորհուրդ հարցրեք հարազատներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատանքի տեսանկյունից բարդ օր է: Դժվար կլինի գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը, համատեղ գործողությունների համար պայմանավորվելը: Վեճերը ժամանակ կխլեն: Այդ ժամանակը կարող էիք ավելի արդյունավետ ծախսել: Դժվար կլինի մասնագիտական ու անձնական հետաքրքրությունները տարանջատելը: Շատ Ձկներ կարևոր որոշումներ կընդունեն հույզերի ազդեցության տակ. ավելի ուշ դրա համար ստիպված կլինեն զղջալ: Մտերիմները կօգնեն ձեզ, լավ խորհուրդներ կտան: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընտանիքի անդամներին վերաբերող լավ նորություններով: Հավանական են նվերներ ու անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5 


loading...

Փակել