loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ



Դիտումներ ` 702
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի հետաձգեք գործերը: Կարևոր բաներով արժե զբաղվել հենց առավոտվանից: Օրվա առաջին կեսն արդյունավետ գործնական բանակցություններ, աշխատանքի մեջ հաջողություններ, հաջող համընկնումներ է խոստանում, որոնց շնորհիվ կարող եք հասնել դրված նպատակներին: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Աստիճանաբար դրական միտումների ուժը կնվազի, կարող եք լուրջ դժվարությունների բախվել: Չեն բացառվում տարաձայնությունները տանը եւ աշխատավայրում, մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից ավելի բարդ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջող ու արգասաբեր օր է: Կարող եք աշխատանքի մեջ հաջողությունների հասնել, գլուխ հանել բարդ գործերից, որոնք ավելի վաղ չէիք կարողանում ավարտին հասցնել: Որոշ Ցուլեր համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան և ոգևորությամբ կընդունեն դրանք: Չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը, շահավետ գործարքները: Օրը հարմար է ուղևորությունների համար. դրանք օգտակար ու հետաքրքիր կլինեն: Չեն բացառվում անսովոր մարդկանց հետ ծանոթությունները, սիրային արկածները: Երեկոն հեռվից հաճելի նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Օրվա այս հատվածը հարմար է գնումների, գործարքներ կնքելու համար: Հավանական են հաջող գործնական բանակցություններ, արգասաբեր համագործակցության սկիզբ: Չեն բացառվում աշխատանքի մեջ դժվարությունները, սխալները, որոնք ուղղելը շատ ժամանակ կխլի: Աշխատեք ռիսկի չդիմել, հաջողության վրա հույս չդնել: Կարևոր քայլերը պետք է լավ մտածված լինեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում, տրամադրությունն էլ կարող է փչանալ: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, չնյարդայնանալ դատարկ բաների պատճառով: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին անհանգստությունից ու հուզումներից խուսափել հազիվ թե հաջողվի: Դրանց համար, սակայն, լուրջ պատճառներ չեն լինի: Իրավիճակը վերլուծելով՝ հանգստություն ձեռք կբերեք ու կհասկանաք, թե ինչ է պետք ձեռնարկել: Ավելի ուշ հավանական են հաճելի նորություններ, հետաքրքիր գործնական առաջարկներ: Որոշ Խեցգետիններ եկամտի նոր աղբյուր կգտնեն: Կանանց հետ լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի. տարաձայնություններ կլինեն, փոխհամաձայնության գալ միանգամից չի ստացվի: Համբերատար ու բարեհամբույր կլինեք, այդ պատճառով էլ կոնֆլիկտներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Առավոտը բարդ կլինի: Այս հատվածում հնարավոր են հիասթափություններ ու անհաջողություններ, դժվարություններ աշխատանքի մեջ: Մի փորձեք դրված նպատակներին կասկածելի եղանակներով հասնել. դա բացի նոր խնդիրներից ոչնչի չի բերի: Հավանական են անհաջող գործնական ուղևորություններ, բանակցությունները այնպես չեն ընթանա, ինչպես պլանավորել էիք: Ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի դեպի լավը: Նոր հնարավորություններ առաջ կգան, ձեզ ավելի վստահ կզգաք: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ մտերիմներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտը հաջող կլինի: Այս ժամանակահատվածը պետք է օգտագործել կարևոր հանդիպումների ու նոր գործեր սկսելու համար: Հեշտությամբ գլուխ կհանեք ցանկացած աշխատանքից, արագ կլուծեք նույնիսկ ամենաբարդ խնդիրները: Կարևոր կլինի ուժերը չգերագնահատելը: Լավ է մասշտաբային նախագծեր չստանձնել. հազիվ թե կարողանաք դրանք ճիշտ ժամանակին ավարտին հասցնել: Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտն անբարենպաստ կլինի: Դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը, սխալներ անելու հավանականությունը կմեծանա: Օրվա այս հատվածում սահմանափակեք կապերը, գործ մի ունեցեք կասկածելի անձանց հետ, գաղտնիքները մի վստահեք մարդկանց, որոնք դեռ ձեր վստահությանը չեն արժանացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարդ օր է: Չեն բացառվում ձգձգումները գործերում, գործընկերները կարող են խախտել պայմանավորվածությունը, կոլեգաներն էլ ոչ միշտ կարդարացնեն սպասումները: Ստիպված կլինեք ուղղել ուրիշների սխալները, ինչն էլ շատ ժամանակ ու ուժ կպահանջի: Կփորձեք պահպանել հոգեկան հավասարակշռությունը, չեք հրաժարվի մտածածից: Եթե հուսալի օգնականներ գտնեք, կկարողանաք կյանքի կոչել մտահղացումները: Ցանկալի չէ նոր մասշտաբային գործեր ձեռնարկելը: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև կենցաղային հարցերին, օրինակ՝ վերանորոգմանը (այն կարող է երկար ձգվել): ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Արագ հաջողությունների հույս մի ունեցեք: Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար համբերություն է պետք: Եթե համառ ու հնարամիտ լինեք, կարող եք առաջ անցնել մրցակիցներից, ամրապնդել դիրքերը: Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ: Որոշ Կարիճներ կկարողանան զբաղվել նրանով, ինչն իրենց հետաքրքրում է: Օրը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Օրը հարմար է մտերիմների հետ շփումների, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Ձեր գրավչությունն անկատ չի մնա, շատերը կցանկանան շփվել ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը արգասաբեր ու հաջող կլինի, եթե հանգստություն պահպանեք ու պրովոկացիաներին զոհ չգնաք: Բոլոր կարևոր որոշումները ինքնուրույն կընդունեք, խորհուրդներին քննադատորեն կմոտենաք, նույնիսկ եթե շրջապատը վստահ լինի դրանց ճշմարտացիությանը: Հնարավոր են ոչ մեծ ձգձգումներ գործերում, սակայն դրանք չեն խանգարի հասնել նպատակներին: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Որոշ Աղեղնավորներ օգտակար գործնական կապեր կհաստատեն: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը. թե ինչպես դրանք կզարգանան, կախված կլինի միայն ձեզանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբում հնարավորություն կունենաք գործերում կարգուկանոն հաստատել, պատասխաններ գտնել վերջին շրջանում անհանգստացնող հարցերին: Լավ շրջան է աշխատանքային հանդիպումների, համագործակցության պայմանների քննարկման համար: Օգտակար կլինեն ղեկավարության, ազդեցիկ անձանց հետ շփումները: Ավելի ուշ գործնական ակտիվությունը կնվազի, դժվարություններ կառաջանան, որոնց պատճառով չեք կարողանա ճիշտ ժամանակին ավարտին հասցնել պլանավորածը: Կարևոր է հանգստություն պահպանելը: Եթե սկսեք անհանգստանալ, կարող եք լուրջ սխալներ գործել: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփումների համար: Նրանց աջակցությունը ձեզ համար շատ կարևոր կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաջող օր է կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար: Կնկատեք մանրուքները, ոչինչ աչքից բաց չեք թողնի, ճիշտ ժամանակին սկսածն ավարտին կհասցնեք: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կլինի: Կհանդիպեք մարդկանց, որոնց աջակցությամբ մասնագիտական բարձունքներ կնվաճեք: Հաջող կլինեն պետհիմնարկներ այցերը, պաշտոնական անձանց հետ կապերը: Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, ընտանեկան վեճերը: Պահպանեք ինքնատիրապետումը, պրովոկացիաների զոհ մի դարձեք: Եթե կարողանաք հաղթահարել գրգռվածությունն ու բարկությունը, կոնֆլիկտներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ օր է աշխատանքի համար: Մանրուքների համար չեք նյարդայնանա, հանգստություն կպահպանեք, նույնիսկ եթե ամեն ինչ ձեր ուզածի նման չընթանա, ճիշտ ժամանակին ավարտին կհասցնեք գործերը: Հաճախ ձեր հանդարտությունը կզարմացնի շրջապատին, բայց ավելի հաճախ այն կոգևորի մյուսներին: Այնտեղ, որտեղ կհայտնվեք, անմիջապես կդադարեն դատարկ վեճերն ու ներդաշնակություն կհաստատվի: Հնարավոր են հաջող գնումներ ու շահավետ գործարքներ: Գործնական հոտառությունն ուժեղ կլինի նույնիսկ նրանց մոտ, ովքեր հեռու են առևտրային գործունեությունից: Սիրո մեջ հաջողություններ կունենան նրանք, ովքեր վստահում են ներքին ձայնին ու գործում են այնպես, ինչպես սիրտն է հուշում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5   


loading...

Փակել