loading...

Օրգանիզմում մակաբույծների առկայության նշաններ. ստուգեք ձեզ և հարազատներին



Դիտումներ ` 1939
Օրգանիզմում մակաբույծների առկայության նշաններ. ստուգեք ձեզ և հարազատներին

Ինչպես պարզել՝ օրգանիզմում մակաբույծներ կա՞ն, թե՞ ոչ։ Interesbook.ru-ն գրում է, որ մասնագետների կողմից առանձնացվել են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին վկայող նշաններ։

  • Փորկապություն։ Վարակը կարող է արգելափակել աղիները, ինչը հանգեցնում է փորկապության։
  • Փորլուծություն։ Մի խումբ մակաբույծներ նյութ են արտադրում, որը հանգեցնում է նատրիումի և քլորիդների կորստի։ Սա հանգեցնում է փորլուծության։ Այս դեպքում փորկապությունը մակաբույծի ֆունկցիան է և ոչ թե՝ օրգանիզմի փորձը՝ ազատվել վարակից։
  • Գազեր և որովայնի փքվածություն։ Մի խումբ մակաբույծներ ապրում են բարակ աղիում, որտեղ նրանց կողմից առաջացող բորբոքումը հանգեցնում է գազերի և որովայնի փքվածության։
  • Ցավեր մկաններում և հոդերում։ Հայտնվելով մկաններում և հոդերում՝ մակաբույծները կարող են ցավեր առաջացնել, ինչը հաճախ համարում են արթրիտի նշան։ Սական հոդացավերն ու մկանային ցավերը կարող են հյուսվածքների վնասվածքի արդյունք լինել, որն առաջացնում են մակաբույծները կամ կարող են լինել օրգանիզմի ռեակցիան՝ մակաբույծների առկայությանը։
  •  


  • Ալերգիա։ Մակաբույծները կարող են ալերգեններ լինել, ինչպես նաև նպաստել ալերգիկ ռեակցիաների առաջացմանը։
  • Քաշի հետ կապված խնդիրներ։ Ավելորդ քաշի հետ կապված խնդիրները կարող են նաև մակաբույծների առկայության արդյունք լինել։
  • Նյարդային վիճակ։ Մակաբույծների նյութափոխանակության արգասիքները և տոքսինները կարող են լրջորեն ազդել նյարդային համակարգի վրա։ Անհանգստությունը. դեպրեսիոն, նյարդային վիճակը պարբերական թունավորման արդյունք են։
  • Քրոնիկական հոգնածություն։ Սա կարող է մակաբույծների առկայության արդյունք լինել, քանի որ դրանք վերցնում են սննդարար նյութերի մեծ մասը։ Նույնիսկ ճիշտ սննդակարգի դեպքում առաջանում է սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի. վիտամինների և հանքանյութերի պակաս։ Սրվում է օրգանիզմի՝ մշտական թունավորվածության վիճակում գտնվելը։
  • Իմունային խանգարումներ։ Մակաբույծները թուլացնում են իմուն համակարգը։ Դրանց առկայությունը թուլացնում է կենսականորեն կարևոր այս համակարգը՝ բացելով ճանապարհը բակտերիաների, վարակների համար։
  •  

  • Շնչուղիների բորբոքումներ։ Հազը, բարձր ջերմությունն օրգանիզմում «անկոչ հյուրերի» առկայության նշան են։
  • Մաշկային խնդիրներ։ Աղիներում գտնվող մակաբույծները կարող են մաշկի հետ կապված մի շարք խնդիրներ առաջացնել։
  • Քնի խանգարումներ։ Գիշերային ժամերին հաճախ արթնանալը կարող է լյարդի միջոցով տոքսիններից ազատվելու օրգանիզմի փորձի արդյունք լինել։
  • Օնկոլոգիական հիվանդություններ։ Օրգանիզմի քրոնիկական թունավորում, իմուն համակարգի խանգարում, հյուսվածքների և օրգանների ուղղակի վնասում, երկարատև բորբոքում և սննդարար նյութերի բացակայություն… Այս ամենն առավել քան բավարար է՝ տարբեր ուռուցքների առաջացման համար։

Կարող են լինել նաև այլ նշաններ՝ կախված մակաբույծի տեսակից և վարակվածության աստիճանից։


loading...

Փակել