loading...

Օրգանիզմի համար 5 ամենաօգտակար համեմունքները



Դիտումներ ` 1313
Օրգանիզմի համար 5 ամենաօգտակար համեմունքները

1. Հիլը նիհարելու համար

Հիլը շատ օգտակար համեմունք է. բարձրացնում է աշխատունակությունը, բարելավում է ինքնազգացողությունը ՆԴՀ-ի ժամանակ, օգնում է նվազեցնել քաշը: Եթե ուզում ես նիհարել, 1/4 թ.գ. հիլ ավելացրու թեյին կամ սուրճին: 

2. Վանիլինը տրամադրության համար

Վանիլինն ամենաարժեքավոր համեմունքներից է համարվում: Դրա բույրը բարձրացնում է տրամադրությունը, օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, խթանում է ուրախության հորմոնների արտադրությունը: Լարվածությունը հանելու համար, արոմալամպին  1–2 կաթիլ վանիլի յուղ ավելացրեք եւ վայելեք հոտը: 

3. Անիսոնը հացի եւ անքնության դեմ

Անիսոնը լավ է կոկորդի ցավի դեմ եւ որպես խորխաբեր միջոց: Իզուր չէ, որ այն հաճախ օգտագործում են հազի դեմ օշարակներում: Կերակրող մայրերի մոտ անիսոնը մեծացնում է կաթնարտադրությունը: Անքնության դեպքում այս համեմունքով թեյ խմեք   (0,5 թ. գ. 200 մլ ջրին): Իսկ եթե հազը տանջում է, ինհալացիա արեք:   1 ճ.գ. անիսոնը եռացրու եւ շնչիր: 

4. Հոտավետ պղպեղը մրսածության դեմ

Հոտավետ պղպեղն ի վիճակի է էներգիա հաղորդել, ուժերի եւ առույգության լիցք: Իսկ դրա յուղը լավ հականեխիչ միջոց է: Հոտավետ պղպեղը նաեւ օգտակար է ստամոքսի ցավի, ստամոքսի փքվածության եւ մետեորիզմի դեպքում: Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառվում է ռեւմատիզմի բուժման մեջ:  Ցրտահարության եւ մրսածության առաջին նշանների դեպքում համեղ տաքացնող ըմպելիք պատրաստիր: Թեյին հոտավետ պղպեղի մի քանի հատիկ ավելացրու,  1 թ.գ. կոճապղպեղ եւ 1 թ.գ. մեղր: Անմիջապես քեզ ավելի լավ կզգաս: 

5. Մեխակ ատամնացավի դեմ

Մեխակն ուժեղ հականեխիչ է: ՍՇՎ-ի համաճարակի շրջանում մեխակի յուղը խորհուրդ են տալիս օգտագործել արոմաթերապիայի համար: Այն լավ է նաեւ ինհալացիաների եւ մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում: Բացի այդ, մեխակն օգնում է թեթեւացնել ատամնացավը եւ թարմացնում է շնչառությունը: Բերանի տհաճ հոտը (հալիտոզ) վերացնելու համար խորհուրդ է տրվում մեխակի կոկոն ծամել: Կամ էլ մեխակի մի քանի ծաղիկ եռացնել եւ ողողել բերանը: 


loading...

Փակել