loading...

Հնարավո՞ր է արդյոք կատարել օրգանիզմի դետոքսիկացիա և մաքրում շլակներից



Դիտումներ ` 890
Հնարավո՞ր է արդյոք կատարել օրգանիզմի դետոքսիկացիա և մաքրում շլակներից

Վերջերս բազմաթիվ են դարձել օրգանիզմի ‘դետոքսիկացիա’ կամ ‘մաքրում’ առաջարկող ծրագրերը: Այս ծրագրերի հեղինակները և ոչ տրադիցիոն բժշկության կենտրոնների աշխատակիցները բոլոր ցանկացողներին առաջարկում են ‘’շլակներից ազատում’’: Իհարկե, բժշկությանն այդպես էլ չի հաջողվել պարզել` այդ ինչ ‘շլակների’ և ‘’տոքսինների’’ մասին է խոսքը:

Իհարկե միտքը, որ գազարի հյութը կամ մաքրող հոգնան կարող են ‘’մաքրել’’ ֆասթ ֆուդից ու ալկոհոլից մնացած բոլոր կալորիաները, գրավիչ է: Ցավոք, այն նույնքան անիրական է: Դետոքսիկացիան ու շլակներից ազատումը պարզապես կոնցեպցիաներ են, որոնք օգնում են արդյունավետ վաճառել ապրանքներ ու ծառայություններ:

Իրականում, ոչ մի միջոց չկա , որը կօգներ ‘մաքրել’ օրգանիզմի հյուսվածքներն ու օրգանները: Սա անհրաժեշտ էլ չէ` առողջ օրգանիզմին հրաշալի հաջողվում է պահպանել օրգանիզմում քիմիական նյութերի ադեկվատ բաղադրությունը:

Եթե օրգանիզմում իրոք կուտակվել են թունավոր նյութեր, որոնցից այն չի կարողանում ազատվել, ապա ռեանիմատոլոգի կամ տոքսիկոլոգի օգնության կարիք կունենաք, այլ ոչ հում բանջարեղենի ու հիդրոկոլոնոթերապիայի: Առողջ օրգանիզմում երիկամները, լյարդը, մաշկը, նույնիսկ թոքերը կատարում են ‘դետոքսիկացիա’:

Այնուամենայնիվ, տոքսիններից ազատվելու միջոցները բազմաթիվ ու բազմազան են: Հաբեր, թեյեր, թուրմեր, դիմակներ, լոգանքի աղեր, շամպուններ, գելեր: Յոգան, մաքրող կոսմետիկ միջոցները, մերսումն ու սննդակարգերը նույնպես հաճախ շլակներից ու տոքսիններից ազատող են անվանում: Իհարկե ‘’շլակներից ազատող’’ սննդակարգի միջոցով կարելի է քաշը նվազեցնել, սակայն սա միևնույնն է ոչ մի կապ չունի շլակերին:

Անրադառնանք նաև հիդրոկոլոնոթերապիային, որի կողմնակիցները պնդում են, թե կղանքային զանգվածները տարիների ընթացքում կուտակվում են աղիների պատերին և ժամանակի ընթացքում հետ են ներծծվում: Բարեբախտաբար ոչ մի բժիշկ, երբեք չի տեսել այս միֆիկ պատկերը, իսկ մասնագետներ, որոնք զգուշացնում են , որ այս պրոցեդուրայի ընթացքում հնարավոր է վնասել աղիները, բազմաթիվ են:

“Շլակներից ազատվելու” ևս մեկ մեթոդ է սովաբուժությունը կամ միայն մի տեսակի սննդամթերքից կազմված սննդակարգը: Լոնդոնի Սենթ Ջորջ կլինիկայի սննդաբան Քեթրին Քոլինզը այս մոտեցումը արմատապես սխալ է համարում: Համաձայն նրա խոսքերի որոշակի սննդախմբերի բացառումը կամ մի քանի նման խմբերի ընտրությունն այն չէ ինչ մեզ հարկավոր է և իրական ‘’դետօքսիկացիան’’ ծխելուց հրաժարվելը, սպորտով զբաղվելն ու ճիշտ սննդակարգն են:

 
Աղբյուրը` http://doctors.am/hy/detoxication...

loading...

Փակել