loading...

Այս խորհուրդները օգտակար կլինեն տնային տնտեսուհիներին



Դիտումներ ` 533
Այս խորհուրդները օգտակար կլինեն տնային տնտեսուհիներին

Այս խորհուրդները օգտակար կլինեն տնային տնտեսուհիներին

1. Թարմ կանաչին ավելի լավ կպահպանի իր հյութը, եթե կտրատեք այն թույլ խոնավեցված փայտյա տախտակի վրա։ Այդպես հյութը չի ներծծվի չոր փայտի մեջ։

2. Կաղնու փայտից պատրաստված կահույքը կրկին կփայլի ինչպես նորը, եթե փայլեցնեք այն տաք գարեջրով։

3. Օդում օքսիդացած պղնձյա ամանեղենը կրկին կսկսի փայլել, եթե մաքրեք այն թթու վարունգի տաք աղաջրում։ Դրանից հետո պարզաջրեք այն սառը ջրով և թեթևակի փայլեցրեք զամշե կտորով։

4. Նոր հաղճապակյա ամանեղենը ավելի երկար կծառայի ձեզ, եթե առաջին օգտագործումից առաջ որոշ ժամանակով ընկղմեք այն եռացող ջրի մեջ, իսկ հետո դանդաղ սառեցնեք։

5. Պատրաստվող սննդի անդուր հոտը կհեռանա ձեր խոհանոցից, եթե տաք գազօջախի այրիչի վրա լցնեք մեկ պտղունց սուրճ։

6. Թոռոմած հազարի տերևները նորից կդառնան թարմ, եթե 10 րպե այն տեղադրեք ջրի մեջ հում կարտոֆիլի կտորի հետ։

7. Տապակած ճուտը ավելի խրթխրթան և կարմրաթուշ կստացվի, եթե տապակման ավարտից մի փոքր առաջ ցողեք այն ոչ մեծ քանակությամբ գարեջրով։

8. Փափկած տոմատները կրկին կամրանան, եթե մի քանի րոպե դրանք պահեք սառը ջրում։

9. Կտրած ծաղիկները ավելի երկար թարմ կմնան, եթե ջրով լի ծաղկամանի մեջ տեղադրեք պղնձյա մետաղադրամ։

10. Յուղն ու ճարպը դուրս չեն թռչի տաք թավայից, եթե նրա վրա ցանեք մեկ պտղունց աղ։

11. Գելը ֆորմայից ավելի հեշտ դուրս կգա, եթե նրա մեջ լցնելուց առաջ թրջեք ֆորման սառը ջրով, իսկ պատրաստումից հետո մի քանի րոպե պահեք այն սառը ջրի տակ։

12. Բրինձը ավելի փխրուն կստացվի, եթե մի քանի րոպե եփեք այն ջրի մեջ, իսկ հետո կաթ ավելացնեք։


loading...

Փակել