loading...

Օգտակար սնունդ. որքանո՞վ է այն օգտակար



Դիտումներ ` 987
Օգտակար սնունդ. որքանո՞վ է այն օգտակար

Օգտակար սնունդ. որքանո՞վ է այն օգտակար

sandwich

Պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տասը տարին մեկ աշխարհում մի ապրանք է հայտնվում, որի օգտակարության մասին սկսում են բոլորը խոսել: Մեր օրերում դժվար թե մեկը լինի, ով կասի, որ կոկո-կոլան օգտակար է: Սակայն 19-րդ դարում այն համարվում էր հիանալի հանգստացնող միջոց և վաճառվում էր դեղատներում: Ի դեպ, հանգստացնող հատկություն կոկայի տերևներն ունեին, սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ կոֆեին են խառնում կոկա-կոլային: Որպես ուժեղ հանգստացնող միջոց՝ կոկա-կոլայից հետք անգամ չի մնացել, քանի որ այն կորցրել է իր բուժիչ և օգտակար հատկությունները:

100 տարի առաջ մարսողական համակարգի բուժման և պրոֆիլակտիկայի համար կեֆիրից ավելի լավ միջոց չկար: Այն այսօր էլ չի կորցրել իր բուժիչ հատկությունները, և բժիշկները իրենց դիետա պահել ցանկացող հիվանդներին խորհուրդ են տալիս կեֆիր:

Մեկ այլ օրինակ՝ «Բժշկական» երշիկը, որի արտադրությունը սկսվել է դեռևս 1936 թվականից: Այն ժամանակ երշիկի այս տեսակը արդարացնում էր իրեն և իսկական դիետիկ սնունդ էր: Մեր օրերում հազվադեպ է հանդիպում իսկական «Բժշկական» երշիկ, քանի որ շատ
մսամթերք արտադրող ընկերություններ խնայողություն են անում իրենց հաճախորդների առողջության վրա:

Սոյան ճանաչվածություն ձեռք բերեց անցյալ դարի 30-ականներին:Այն հատկապես սիրում էին կանայք, որովհետև սոյան օժտված էր մի շարքօգտակար հատկություններով: Այսօր վերաբերմունքը սոյային երկակի է: Շատերը շարունակում են սոյան համարել օգտակար սնունդ կնոջ օրգանիզմի համար, սակայն կարծիք կա նաև, որ այն գենետիկորեն ձևափոխված մթերք է:


loading...

Փակել