Ծնկների վիճակից է կախված մեր շարժունակությունը:
Ծնկներն առողջ պահելու լավագույն միջոցը կանոնավոր մարզումներն ու ճիշտ սնունդն են:
Եթե տառապում եք ծնկների ցավից, կամ ձեզ տանջում է արթրիտը, ապա պատրաստեք fithacker կայքի առաջարկած բաղադրատոմսն ամեն օր, որպեսզի լավացնեք հոդերի և հյուսվածքների վիճակը:
Բաղադրություն
Պատրաստման եղանակը
Վարսակը եփեք՝ տուփի վրա գրված ցուցումների համաձայն: Նարնջի հյութը, դարչինը, մեղրն ու նուշը լցրեք բլենդերի մեջ և հարեք: Ապա ավելացրեք արքայախնձորն ու խառնեք 30 վայրկյան: Վերջում ավելացրեք վարսակն ու խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք:
Խառնուրդը խմեք անմիջապես կամ պահեք սառնարանում մինչև 3 օր:
Երկու շաբաթ կանոնավոր օգտագործելու դեպքում՝ կլավացնեք հոդերի և ծնկների վիճակը, կանցնեն ցավերն ու բորբոքումները:
Ինչպե՞ս է սա աշխատում
Արքայախնձորը պարունակում է բրոմելան ֆերմենտը, որը բուժում է բորբոքումներն ու այտուցները:
Այն հաճախ օգտագործվում է բորբոքային պրոցեսները բուժելու համար:
Նուշը պարունակում է սպիտակուց, մագնեզիում, կալցիում, ցինկ, վիտամին E և ալֆալինոլեիկ թթու, որոնք չափազանց անհրաժեշտ են արթրիտն ու օստեոարթրիտը բուժելու համար:
Դարչինը նվազեցնում է այտուցները: Այն նաև կանխարգելում է մկանային ցավերը:
Նարնջի հյութը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը դանդաղեցնում է հոդերի թուլացումը, քանի որ խթանում է կոլագենի արտազատումը:
Մեղրն ունի բնական հակաբորբոքային միացություններ, որոնք բուժում են արթրիտը, ինչպես նաև լավացնում են իմունային համակարգը:
Վարսակը նվազեցնում է բորբոքումները: Սպորտային դիետոլոգներն առաջարկում են մարզիկներին վարսակի շիլա ուտել մարզումներից հետո, որպեսզի կանխարգելեն մկանային և հոդային ցավերը: