Խոնավ կաշվե հագուստը պետք է չորացնել միայն կախիչի վրա, սենյակային ջերմաստիճանում կամ բացօթյա և ոչ թե շատ տաք սենյակում կամ ջեռուցիչի մոտ։ Արդուկել պետք է թարս կողմից, չոր, մետաքսե կտորով, թույլ տաքացած արդուկով։
Թավշակաշվե հագուստն արդուկելուց հետո պետք է անպայման խոզանակել։
Կաշվե իրերը չպետք է պահել պոլիէթիլենային տոպրակներում։ Իրերն այդ տոպրակներում չեն շնչում։ Առավել հարմար է դրանք պահել կտորե տոպրակների մեջ։
Կաշվե տաբատները և շրջազգեստները կախել միայն գոտուց, որպեսզի ծալքեր չառաջանան։
Խորհուրդ չի տրվում կաշվե հագուստի վրայի լաքաները սրբել բենզինով կամ որևէ այլ լուծույթով։
Կաշվե հագուստի վրա առաջացած յուղի թարմ հետքերի վրա պետք է լցնել մագնիում և սրբել փափուկ կտորով։
Թանաքի հետքերը կաշվի վրայից կարելի է անցկացնել սպիրտով կամ կատվախոտի թուրմով (վալերիանի կաթիլներ), ընդ որում, պետք է սրբել միայն կեղտոտված մասը։ Բոլոր դեպքերում սկզբում պետք է փորձել թարս կողմի վրա։
Ժամանակ առ ժամանակ թավշակաշվե հագուստի օձիքը, թեւքերը, գրպանները կարելի է մաքրել մաքուր ռետինով կամ արհեստական կոպիտ սպունգով։
Անձրևի հետքերը կաշվե իրերի վրայից նույնպես կարելի է անցկացնել ռետինով։
Կաշվե հագուստի մաշափայլ տեղերը կարելի է սրբել շատ նուրբ հղկաթղթով։
Որպեսզի կաշվե վերարկուն, բաճկոնը, պայուսակը երկար ժամանակ ծառայեն, դրանք պետք է մաքրել ջրի և անուշադրի սպիրտի խառնուրդով (1 ճաշի գդալ` 1 բաժակ ջրին), այնուհետև տրորել գլիցերինի, գերչակի յուղի կամ վազելինի մեջ թաթախած լաթով։
Կաշին զգայուն է ջերմաստիճանի տատանումների, օրգանական լուծիչների, ջրի և մեխանիկական ներգործության նկատմամբ։ Այդ պատճառով այն կարելի է մաքրել 30 աստիճան և չորացնել 50 աստիճան ջերմաստիճանի դեպքում։
Տնային պայմաններում կաշվե իրերը կարելի է լվանալ հետևյալ կերպ. հարթ կաշվե իրերը մաքրել 30% օճառի լուծույթով, սկզբում սրբել թաց, հետո բամբակյա չոր լաթով։
Թաշվակաշվե իրերը կարելի է մաքրել բենզինով կամ պերքլորէթիլենով տոգորված հաճարենու չոր թեփով կամ տաշեղներով։
Տեքստիլ արտադրանքի մաքրման համար լայնորեն օգտագործվող պերքլորէթիլեն լուծույթն ունի մաքրելու հատկություն, սակայն այդ լուծույթն ազդում է կաշվի փափկության վրա և փոխում նրա գույնը։ Այդ լուծույթն օգտագործելուց հետո պահանջվում է վերականգնել ճարպի քանակությունը և կաշվի գույնը։ Ահա թե ինչու պերքլորէթիլեն պետք է կիրառել միայն շատ կեղտոտված կաշվե իրեր մաքրելիս։
Նախքան կաշվե իրերը մաքրելը շատ կարևոր է դրանք 24 ժամ թողնել սենյակում` կծկվելուց և ծալքերի առաջացումից խուսափելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը