loading...

Օծանելիքը կարող է վտանգավոր լինել առողջության համար. գիտնականներ



Դիտումներ ` 523
Օծանելիքը կարող է վտանգավոր լինել առողջության համար. գիտնականներ

Գիտնականներն անց են կացրել մի շարք հետազոտություններ և պարզել, որ օծանելիքի որոշ տեսակներ կարող են վտանգավոր լինել առողջության համար:

 

Հայտնի է, որ օծաներիք ստանալու համար անհրաժեշտ է խառնել տարբեր քիմիական բաղադրիչներ: Սակայն այդ բաղադրիչներից որոշները կարող են լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց առողջության համար:

 

 

Հատկապես ուշադիր պետք է լինեն այն մարդիկ, որոնց մոտ տարբեր խոտաբույսերից կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ կամ մաշկային ցան, քանի որ այդ բույսերից որևէ մեկի հյութահանուկը կարող է ներառված լինել օծանելիքի բաղադրության մեջ, ինչը բացասաբար կազդի ինքնագացողության վրա:

 

Բուժաշխատողների խոսքով՝ եղել են դեպքեր, երբ օծանելիքի օգտագոծման հետևանքով առաջացել է դերմատիտ և էկզեմա:

 

Բացի այդ, օծանելիքի գոլորշիները կարող են շրջապատում գտնվող մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ՝ առաջացնելով հազ, հևոց, գլխացավեր, սրտխառնոց և այլն:

 


loading...

Փակել