Կինը վերադառնում է հանգստից և կիսվում տպավորություններով ամուսնու հետ՝ ցույց տալով լուսանկարները:
- Նա Կարինեն է. իր հետ ապրել ենք նույն համարում: Նա Սվետան է. իրար հետ ենք ճաշել:
Հաջորդ նկարում ամուսինը նկատեց իր սիրուհուն.
- Իսկ սա ո՞վ է:
- Սա Մերին է, ման եկող աղջիկ էր: Ոչ մի օր հյուրանոցում չգիշերեց: Ամեն օր տարբեր տղաների հետ էր շրջում:
Տղամարդը լուռ լսեց ու հեռացավ տնից: Հաջորդ օրը նա հանդիպեց սիրուհուն, ով ևս տպավորված էր իր հանգստով ու ցույց տվեց լուսանկարները: Հասնելով կնոջ լուսանկարին, տղամարդը հարցրեց սիրուհուն.
- Իսկ սա ո՞վ է:
- Նա Սառան է: Իսկական կնոջ օրինակ: Մենք նրան և՛ ռեստորան, և՛ շրջելու, և՛ երեկոյան զրուցելու ենք հրավիրել, սակայն նա հրաժարվել է: Շատ համեստ կին էր՝ ամուսնու հետ էր եկել... Նրա մոտից մի քայլ այն կողմ չէր գնում...
loading...