Nokia-ն պլանավորում է թողարկել նոր սմարթֆոններ
Չնայած ԱՄՆ-ում ունեցած անցյալ դժվարություններին՝ HMD Global ընկերությունը պլանավորում է թողարկել եւ վաճառել Nokia-ի Android սմարթֆոնները ոչ միայն Չինաստանում, այլեւ Եվրոպայում,- գրում է Life.ru-ն: Սպասվում է, որ նոր մոդելները կներկայացվեն ամողջ աշխարհում, ներառյալ Հյուսիսային Ամերիկան: Խոսքը` Nokia 6, 5 և 3 սմարթֆոնների մասին է, ինչպես նաեւ Nokia 3310 բջջայինները: Զարմանալին այն է, որ ընկերությունը թողարկում է համեմատաբար ցածր գնով մոդելներ. օրինակ՝ Nokia 6-ը կարժենա ընդամենը 240 դոլար,այն ունի 430,3 գբ օպերատիվ եւ 32 գբ մշտական հիշողության հնարավորություն: