Ognov կայքը ներկայացնում է մի հրաշալի ըմպելիք, որը կօգնի բոլոր նրանց, ովքեր տառապում են ավելորդ կիլոգրամների պատճառով: Մեկ օրում կարող եք նիհարել 1-1.5 կգ: Պարզապես պետք է երեկոյան քնելուց առաջ 1 բաժակ այս հյութից խմել:
Հյութի բաղադրատոմսը
- կոճապղպեղի 10սմ-անոց արմատ
- 10-12 հատ կարմիր խնձոր
- 2 կիտրոնի կեղև և հյութ
- Բնական մեղր
- Դարչինի 1-2 ձողիկ
- 4-5 լ ջուր
Հյութը ոչ միայն՝ սնուցում է օրգանիզմն անհրաժեշտ տարրերով, վիտամիններով և միկրոէլեմենտներով, այլև՝ թույլ է տալիս ազատվել մի քանի անցանկալի կիլոգրամներից: Հյութը չափազանց արդյունավետ է իր բաղադրության մեջ մտնող խնձորի, կոճապղպեղի և մեղրի շնորհիվ: Սակայն պետք է հիշել, որ արդյունքի կհասնեք միայն կանոնավոր կերպով հյութն օգտագործելու դեպքում:
- Կոճապղպեղը, ինչպես հայտնի է, ամրացնում է իմունային համակարգը, լավացնում է արյան շրջանառությունն ու մաքրում է օրգանիզմը: Այս հատկանիշների շնորհիվ կոճապղպեղն իջեցնում է մարմնի քաշը, ինչպես նաև՝ լավացնում է մաշկի վիճակը:
- Կիտրոնը վիտամին C-ի աղբյուր է:
- Մեղրը մի շարք սննդարար տարրերի աղբյուր է:
- Դարչինը լավացնում է արյան շրջանառությունն ու մաքրում է օրգանիզմը:
- Խնձորը պեկտինների և բջջանյութի, վիտամինների և երկաթի աղբյուր է:
Հյութի պատրաստման եղանակը
- Մաքրեք կոճապղպեղը, կտրատեք մանր կտորների և դրեք կաթսայի մեջ:
- Խնձորների վրա մի փոքր կտրվածքներ արեք և կիտրոնի կեղևի ու դարչինի ձողիկների հետ լցրեք կոճապղպեղով կաթսայի մեջ:
- Վրան 4-5 լ ջուր ավելացրեք, հասցրեք եռման ջերմաստիճանի և եփեք ամբողջը 3 րոպե:
- Հանեք կրակից և քամեք:
- Կափարիչը ծածկեք և սպասեք՝ մինչև հյութը փոքր-ինչ գոլանա:
- Գոլ հյութին ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
loading...