loading...

Նիհարեք մաղադանոսի թեյի միջոցով



Դիտումներ ` 587
Նիհարեք մաղադանոսի թեյի միջոցով

Ամերիկացի բժիշկ Ջոն Քրիստոֆերը հաճախ իր հիվանդներին խորհուրդ է տալիս մաղադանոսից պատրաստված բնական դեղամիջոցներ օգտագործել:

Բժիշկը պնդում է, որ մաղադանոսը հրաշալի միջոց է, որը պայքարում է միզարձակման խնդիրների, երիկամների տարատեսակ հիվանդությունների դեմ, ինչպես նաև՝ ունի հակաքաղցկեղային ազդեցություն:

Որպես դեղամիջոց՝ կարելի է օգտագործել մաղադանոսի ինչպես՝ արմատը, այնպես էլ՝ տերևները: Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսից պատրաստված բազմաթիվ թեյեր կան, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ: takprosto կայքն առաջարկում է դրանցից մեկը:

Բաղադրություն

  • 1 լ ջուր
  • 5 ճ/գ մաղադանոս

Թարմ մաղադանոսը կտրատեք: Կաթսայի մեջ լցրեք ջուրը, եռացրեք, կրակն անջատեք և մաղադանոսն ավելացրեք ջրին: Թողեք թրմվի 15-20 րոպե:

Այս թեյը կարող եք խմել ինչպես՝ տաք, այնպես էլ՝ սառը վիճակում: Ցանկության դեպքում կարող եք մի փոքր կիտրոն կամ կիտրոնի հյութ ավելացնել: Ամեն օր ուտելուց 20 րոպե առաջ 250 մլ չափով խմեք այս թեյից:

Կուրսը 2 շաբաթ է, որից հետո պետք է 1 ամիս դադար տալ: Մաղադանոսով թեյը համադրելով ցածր կալորիկանությամբ սննդի հետ, մեծ արդյունքների կհասնեք:

Մաղադանոսի թեյին անցնելուց առաջ, խորհրդակցեք բժշկի հետ:



Ուշադրություն: Մեծ քանակությամբ մաղադանոսի օգտագործումը հակացուցված է միզարձակման հետ խնդիրներ ունեցողներին, ինչպես նաև՝ հղիներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը ՝ http://168.am/2016/03/20/611400.html

loading...

Փակել