Սիդնեյի համալսարանի ավստրալացի մասնագետները նիհարող մարդկանց խորհուրդ են տալիս կալորիաները հաշվելու փոխարեն՝ ուշադրություն դարձնել սպիտակուցային դիետային՝ օգտագործելով միս, ձուկ և ձու: Վերջին 60 տարում սպիտակուցի բաժինը նվազել է, և փորձագետները ենթադրում են, որ հենց դրանով է բացատրվում ճարպակալման համաճարակի տարածումը:
Սպիտակուցի հոյակապ աղբյուր են հնդկահավը, հավի կրծքամիսը, ձուկը, ցածր յուղայնությամբ պանիրները, կաթնաշոռը, ձուն, կաթը, ընկույզը և արևածաղիկները: Բացի այդ՝ սպիտակուցը էներգիայի լավ աղբյուր է, որը մեծ նշանակություն ունի առողջ աճի և օրգանիզմի հյուսվածքների համար:
Դրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ այլ սննդարար նյութերի՝ ճարպերի ու ածխաջրերի հավասարակշռության մասին: Սպիտակուցային դիետան կարող է օգնել նիհարել, բայց եթե խախտվի այլ նյութերի հավասարակշռությունը, ապա կարող են խնդիրներ առաջանալ՝ կապված առողջության հետ: