Եթե ցանկանում եք նիհարել, սակայն մարզասրահ գնալու համար չունեք ոչ՛ գումար, ոչ՛ ժամանակ, ապա այս միջոցը կօգնի Ձեզ: Այս ըմպելիքը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ քաշից, այլ մաքրում է օրգանիզմը, ապահովում անհրաժեշտ վիտամիններ, միներալներ:
Այս կոկտեյլի կազմում առկա յուրաքանչյուր բաղադրիչ նիհարելու համար կատարում է մի շարք գործառույթներ: Օրինակ՝ վարունգն այրում է ճարպը, կիտրոնը՝ մաքրում օրգանիզմը, իմբիրն արագացնում է մետաբոլիզմը, մաղադանոսն օրգանիզմը հարստացնում է անհրաժեշտ տարրերով, իսկ ալոեի հյութը կատարում է թվարկած բոլոր գործառույթները միասին: