Գիտնականները պարզել են, որ նիհարել ցանկանալու դեպքում գայթակղությունների տեսադաշտից հեռու մնալը ավելի արդյունավետ է, քան վարժանքները՝ գայթակղության հետ մշտական շփման դեպքում:
Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետազոտողների եզրակացությունները հրապարակված են Neuron ամսագրում:
Իրենց աշխատանքի համար Օքսֆորդի ու Դյուսելդորֆի համալսարանի գիտնականները հավաքել են արական սեռի կամավորների ու նրանց ենթարկել տարբեր փորձերի:
Հեղինակները հայտնաբերել են գլխուղեղի այն հատվածները, որոնք դերակատարություն ունեն կամքի ուժի ձևավորման ու ինչ-որ բանից կամավոր հրաժարվելու դեպքում:
Հիշեցնենք. դիետոլոգ բժիշկները պնդում են, որ ոչ միշտ չէ, որ ընդունած կալորիաների քանակը որոշում է մարդու քաշը: