loading...

Նիհարել և երկար ժամանակ պահպանել կառուցվածքը կօգնեն այս հասարակ կանոնները



Դիտումներ ` 445
Նիհարել և երկար ժամանակ պահպանել կառուցվածքը կօգնեն այս հասարակ կանոնները

Նիհարել և երկար ժամանակ պահպանել կառուցվածքը կօգնեն այս հասարակ կանոնները

Հետևելով այս կանոններին, դուք կունենաք հիանալի արդյունք և երկար ժամանակ կպահպանեք գեղեցիկ կազմվածքը:

Բջջանյութ օգտագործեք

Օրական առնվազն 20 գրամ բջջանյութ օգտագործեք: Կերեք բանջարեղեն, մրգեր, հացահատիկայիններ: Բջջանյութը նվազեցնում է ավելորդ քաշի առաջացման ռիսկը և օգնում երկար ժամանակ պահպանել կուշտ լինելու զգացողությունը:

Կալցիում և վիտամին D

Այս վիտամինի լավագույն աղբյուրը կաթնամթերքն է: Փոխգործարկցելով, դրանք ամրացնում են ոսկորները և նպաստում քաշի կորստին:

«Լավ» յուղեր

Դրանց մեջ մտնում են չհագեցրած յուղաթթուներ և օմեգա-3, որոնք կան ընկույզների, յուղերի, ձկան և շոկոլադի մեջ: Այս յուղերը երկարացնում են կշտացվածության զգացումը: Ապացուցված է, որ ընկուզեղենի սիրահարները ավելի հակված են քաշ կորցնելու:

Սպիտակուց

2 գր սպիտակուցը օրական մարմնի մեկ կիլոգրամի նորմա է: Դրա պակասի պարագայում օրգանիզմը սկսում է դանդաղ այրել ճարպերը:

 

Ջուր

Այն նպաստում է քաշի կորստին, արագացնում նյութափոխանակությունը, զսպում ախորժակը:

Կանաչ թեյ

Այն կանխում է ճարպակալումը, օգնում ազատվել ավելորդ քաշից: Նրա մեջ պարունակող էպիգալլոկաեհին-3-գալլատը ունակ է դանդաղեցնել ավելորդ քաշի առաջացումը նույնիսկ յուղոտ սննունդ օգտագործելու պարագայում: Խմեք օրական 3 բաժակ՝ կազմվածքը պահպանելու համար:


loading...

Փակել