Յուղոտ մաշկը կարող է շատ խնդիրներ առաջացնել: Սովորաբար յուղոտ մաշկ ունեցող մարդկանց մոտ դեմքի մաշկի ծակոտիները լայն են լինում, որի արդյունքում էլ դրանք ավելի տեսանելի են դառնում:
Healthylivingstyle կայքը ներկայացնում է բնական խառնուրդներ, որոնք կօգնեն արդյունավետ կերպով պայքարել լայն ծակոտիների դեմ: Խառնուրդները բաղկացած են 2-3 բաղադրիչներից:
Ջուր և սոդա
2 ճ/գ կերակրի սոդան խառնեք 2 ճ/գ ջրով: Ապա ստացված խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 15 րոպե՝ մինչև չորանա: Այնուհետև տրորելով մաքրեք դեմքը և լվացեք սառը ջրով:
Վարունգ, կիտրոն և վարդի ջուր
Մեկ վարունգը մաքրեք, տրորեք մինչև խյուսանման զանգված ստանալը: Ավելացրեք 1 թ/գ վարդի ջուր ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Խառնեք և ստացված լուծույթով թրջեք լաթի մի կտոր և դրեք դեմքին: Թողեք մնա մի քանի րոպե, ապա հանեք և լվացեք դեմքը սովորական ջրով:
Լոլիկ և լայմի հյութ
2 ճ/գ լոլիկի հյութը խառնեք 2-4 կաթիլ կիտրոնի հյութով, ստացված խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Նուշ և լայմի հյութ
Մի քանի հատ նուշը լցրեք տարայի մեջ, վրան ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան նուշը տրորեք և խյուս սարքեք: Ավելացրեք 1թ/գ լայմի հյութ: Ստացված խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 30 րոպե: Ապա գոլ ջրով լվացեք դեմքը: