Ներաճած եղունգի բուժումը կարող է տեղի ունենալ տնային պայմաններում լիովին անցավ և արդյունավետ:
1. Վաննա արա
Առավել ադյունավետ է անգլիական աղը: Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք օգնում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում՝ ներաճած եղունգի: Աղի բյուրեղները լուծիր տաք ջրի մեջ:
2. Ոտքերդ գոլորշիով փափկեցրու
Ոտքերդ տաք աղով լուծույթի մեջ պահիր 30 րոպե: Այդ ընթացքում կոշտակած մաշկը կփափկի:
3. Պատրաստիր գործիքները
Անհրաժեշտ կլինի՝ նրբունելի, բամբակ, մկրատ, փափկեցնող քսուք:
4. Հեռացրու ներաճած եղունգը
Զգուշ եղիր. կարող է մի քիչ ցավել: Հետո մանրամասնորեն մշակիր մնացած եղունգները՝ ներաճումից խուսափելու համար:
5. Մաքրիր
Հեռացված ներաճած եղունգի տեղում քսուք քսելուց առաջ մաքրիր այն:
6. Հակաբակտերիալ միջոց քսիր
Վարակը կանխելու համար պետք է ախտահանել եղունգը: Դրա համար օգտագործիր ապաքինող կամ այլ քսուք:
7. Վիրակապիր եղունգդ
Պրոցեդուրայի ավարտին եղունգդ կիպ վիրակապիր՝ վերքի կեղտոտվելուց խուսափելու համար: