loading...

Ամերիկացի բժիշկները նախազգուշացնում են մահացու վարակի տարածման մասին



Դիտումներ ` 1384
Ամերիկացի բժիշկները նախազգուշացնում են մահացու վարակի տարածման մասին

Ամերիկացի բժիշկները նախազգուշացնում են մահացու վարակի տարածման մասին


ԱՄՆ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալներով՝ այս սնկային վարակն արդեն ախտահարել է 53 մարդու, որոնց մեծ մասը Նյու-Յորք նահանգի բնակիչներ են: Եվս երեք նահանգում, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր, հայտնաբերվել է Candida auris-ը կրող 27 առողջ մարդ:ԱՄՆ-ի հիվանդանոցներում սկսել է տարածվել մի վարակ, որի հարուցիչը Candida auris սունկն է: Դրա հետևանքով մահացության մակարդակը կազմում է 60%: Ընդ որում՝ վարակի դեմ պայքարի միջոցներ դեռ չկան:

Սնկի հետևանքով տեղային ախտահարումը հանգեցնում է արյունահոսող վերքերի առաջացմանը, ինչի պատճառով դադարում է աշխատել այդ վերքի հետ կապված օրգանը:

Candida auris-ի զոհ հիմնականում դառնում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ:Սունկը գրեթե վնասակար չէ մարդու առողջության համար, սակայն նա կարող է դառնալ դրա կրողը: Որպես կանոն՝ Candida auris-ը տարածվում է բժշկական կենտրոններում՝ հիվանդի և առողջ մարդու շփման հետևանքով:

Առաջին անգամ Candida auris-ը հայտնաբերվել է 2009 թվականին Ճապոնիայում: Այդ պահից ի վեր այս վարակը հայտնաբերվել է նաև Կանադայում, Կոլումբիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Քենիաում, Քուվեյթում, Նորվեգիայում, Պակիստանում, Իսպանիայում, ՀԱՀ-ում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և Վենեսուելայում:

2013 թվականի մայիսից մինչև 2016 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցվել է ախտահարման 13 դեպք, սակայն CDC–ի տվյալների համաձայն՝այնուհետև հիվանդությունը սկսել է 3 անգամ ավելի արագ տարածվել:

Գիտնականները նշում են, որ մարդկանց ու սնկերի միջև բավական շատ նմանություններ կան՝ կապված նյութափոխանակության հետ, ուստի սնկերի համար թունավոր միացությունները վնասակար են նաև մարդկանց համար: Սա է պատճառը, որ գիտնականները չեն կարողանում գտնել Candida auris-ի դեմ պայքարելու արդյունավետ միջոց: Ներկայում այս հիվանդության դեմ դեղամիջոցի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Մեծ Բրիտանիայում, Շվեդիայու և Ճապոնիայում:


loading...

Փակել