Առավոտյան՝ մինչ նախաճաշելը, մի բաժակ ջուր շատերն են խմում: Ոմանք գիտեն դրա օգտակարության մասին, մի մասն էլ ընդամենը գիտի, որ օգտակար է: Քանի որ մեր օրգանիզմը պարունակում է 60-70% ջուր, ուստի ջրի անհրաժեշտ քանակը` միջինը 2 լիտր կամ 8 բաժակ, նպաստում է օրգանիզմի բնականոն գործունեությանը:
Թե ինչու պետք է առավոտյան սոված փորին ջուր խմել, մասնագետները բացատրում են հետեւյալ գործոններով. այն բարելավում է ստամոքս-աղիքային համակարգը, օգնում է մարմնին արթնանալ, մասնակցում է բջիջներին թթվածնի մատակարարման գործում, բարելավում նյութափոխանակությունը եւ լրացնում գիշերվա ընթացքում կորցրած հեղուկի քանակը:
Սովորական ջրի փոխարեն կարող եք խմել նաեւ կիտրոնաջուր, որը մաքրում է լյարդը, աղիքային համակարգը, ինչ-որ չափով նվազեցնում է արյան բարձր ճնշումը, օգնում է նիհարել:
Ինչպես նաեւ արագացնում է նյութափոխանակությունը, մաքրում է արյունը եւ բարելավում է մաշկի որակը: