Իտալացի շեֆ խոհարար Պասկուալե Կոցոլինոն սեփական փորձով ապացուցել է, որ պիցցայի շնորհիվ հնարավոր է նիհարել:
7 ամսվա ընթացքում նա ամեն օր ավելի քան 300 տարվա ընտանեկան բաղադրատաոմսով պատրաստված «Մարգարիտա» պիցցա ուտելով, կորցրել է 46 կգ:
Պասկուալեի մոտ գիրության հետ կապված խնդիրներ առաջացան, երբ նա տեղափոխվեց Նյու Յորք և հարմարվեց տեղի սննդակարգին:
Նա ստիպված է եղել յուրաքանչյուր ամիս նոր կոստյում գնել, և հրաժարվել որդու հետ ակտիվ խաղերից:
Երբ բժիշկները նրան նախազգուշացրին կաթվածի վտանգի մասին, Պասկուալեն որոշեց վերադառնալ նախկին սննդակարգին, որը պարտադիր պարունակում էր պիցցա:
«Մարգարիտա» պիցցայի բաղադրությունը շատ պարզ է՝ չսպիտակեցված ալյուր, ջուր, աղ, խմորիչ, լոլիկի սոուս, ռեհան և մոցարելա: