Գեղեցիկ ունքերը յուրաքանչյուր աղջկա այցեքարտն է: Բայց միշտ չէ, որ մեզ հաջողվում է այն պահպանել իդեալական վիճակում: Դրա մեղավորները հիմնականում վատ շպարի պարագաներն են կամ էլ առողջական խնդիրները:
Ունքերի որակը թարմացնելու համար անհրաժեշտ է տնային մի միջոց:
Բաղադրություն
1. Ձիթապտղի յուղ
2. Կիտրոնի մեկ կտոր
Պատրաստում
Կիտրոնի կտորը դրեք բաժակի մեջ, որի մեջ էլ պետք է լինի քիչ քանակությամբ ձիթապտղի յուղ: Կիտրոնը այդպես թողնում ենք 5 օր:
Հինգերորդ օրը վերցրեք կիտրոնի կտորը ու ամեն երեկոյան քսեք այն Ձեր ունքերին: Ցանկալի է, որ քսելուց հետո չլվանաք ձեր ունքերը և թողնեք այդպես ողջ գիշեր: Գործողությունը պետք է կրկնել մի քանի շաբաթ:
Արդյունքը տեսանելի կլինի արդեն 7 օր անց:
loading...