Կա՞ արդյոք կապ սննդակարգի և պզուկների առաջացման մեջ: Եվ արդյոք կարո՞ղ են որոշակի մթերքներ բորբոքումների և պզուկների առաջացման պատճառ դառնալ:
Համաձայն վերջին հետազոտությունների' պզուկների առաջացման վրա ազդում են այն մթերքները, որոնք ունեն գլիկեմիկ բարձր գործակից (թխվածքաբլիթներ, չիպսեր): Դրանք նպաստում են օրգանիզմում շաքարի ավելացմանը: Իսկ ինսուլինի մեծ քանակությունը խթանում է հորմոնների առաջացմանը և մաշկային ճարպի առաջացմանը:
Պզուկների առաջացումից խուսափելու համար պետք է նվազեցնել ածխաջրերի, ինչպես նաև շաքարավազ ու ալյուր պարունակող մթերքների օգտագործումը: Խուսաֆեք արագ սննդից: Բոլոր աղանդերները փոխարինեք մրգերով: Մոռացեք ալկոհոլի մասին:
Զգույշ եղեք կաթնամթերքի հետ: Կաթը թեև շատ օգտակար է, սակայն մեծ քանակությամբ հորմոններ է պարունակում, որոնք նպաստում են պզուկների առաջացմանը: Այնպես որ' թթվասերի փոխարեն խորհուրդ ենք տալիս առավոտյան բավարարվել բանանով: