Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ: Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները, այնպես էլ ստացված գիտելիքների պահպանումը՝ շնորհիվ դրանում պարունակվող հեշտ յուրացվող ածխաջրերի, որոնք «վառելիք» են գորշ բջիջների համար
Շնորհիվ ակտիվ ֆերմենտների՝ մեղրը հանում է նաև վտանգի զգացողությունը: Գիտնականներն անցկացրել են փորձը կրծողների վրա:
Երկրորդ տեղում հնդկացորենն է: Դրանում ամենամեծ քանակությամբ, թեթև յուրացվող երկաթ է պարունակվում: Այն անհրաժեշտ է գլխուղեղին՝ կենտրոնանալու համար: Այդ միկրոտարրով հարուստ են հասուն նուռը, կանաչ խնձորը, սև հացը:
Երրորդ տեղում պինդ պանիրներն են: Դրանցում կա շատ կալցիում ու տրիպտոֆանի ամինաթթուներ:
Չորրորդ տեղում ձուկն է և ծովամթերքը: Ձկան, հատկապես ճարպոտ տեսակներում կան բազմաթիվ չհագեցած ճարպաթթուներ՝ օմեգա-3: Դրանք «լուծում են» խոլեսթերինն ու անոթները պահում ակտիվ վիճակում: Ձկան մեջ կա նաև ֆոսֆոր, որը նույնպես կարևոր է հիշողության համար:
Հինգերորդ տեղում կոճապղպեղն է. այն պարունակում է կապսաիցին, որը խթանում է գլխուղեղի արյան շրջանառությունն անգամ ամենամանր անոթներում ու հանում է սպազմը: