Մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում
Դիտումներ ` 1890
Շոգ եղանակին տնային տնտեսուհիները ավելի ուշադիր են սննդի օգտագործմանը եւ ամեն ինչ ստիպված դնում են սառնարան։ Բայց փորձառու եւ խոհանոցում կոփված կանայք շատ լավ գիտեն, որ կան մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում։ Դրանցից են՝
1. Հաց – Հացն ավելի արագ է չորանում անօդ սառնարանում, քան հացամանի մեջ։ Հացը երկար կարելի է թարմ պահել հացի տոպրակների մեջ՝ դնելով դրանք չոր եւ զով տեղում։
2. Լոլիկ – որքան սառն է լինում լոլիկը, այնքան կորցնում է իր բնական համային հատկանիշները։ Լոլիկն ավելի համեղ կլինի, եթե թողնեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
3. Սոխ եւ սխտոր – պետք է պահել օդափոխվող չոր տեղում։ Սառնարանում ոչ միայն սխալ է սոխ կամ սխտոր դնելը, այլեւ դրանց հոտը տարածվում է մյուս մթերքների վրա։
4. Թխվածք (բացառությամբ՝ սերուցքով եւ պաղպաղակով պատրաստվածները) – թխվածքները պետք է պահել հերմետիկ տուփերում։
5. Ավոկադո – եթե չեք ցանկանում, որ ավոկադոն շատ արագ հասնի, ապա այն թողեք թղթե տոպրակների մեջ։ Իսկ հակառակ դեպքում՝ մրգամանի մեջ դրեք բանանի կողքին։
loading...