Շատերի հետ է պատահում, որ ընթրիքին պատրաստվածն ավելանում է և այդ սնունդն օգտագործվում է նաև պատրաստման հաջորդ օրը: Սակայն կան մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ թարմ վիճակում, ահա դրանք.
1.Բրինձ. հում բրինձը բազմաթիվ վնասակար բակտերիաներ է պարունակում, որոնց մեծ մասը վերանում է պատրաստելու ընթացքում: Սակայն, մասնագետները հավատացնում են, որ մեծ է հավանականությունը, որ նախորդ օրվա պատարստված բրնձում վնասակար բակտերիաները կսկսեն բազմանալ մեծ թափով:
Ահա սա է պատճառը, որ ոչ թարմ եփած բրինձը հաճախ փորլուծության և փսխումների պատճառ է դռանում ու վնասում մասրողական համակարգին:
2.Ձիթապտղի յուղ՝ օրգանիզմին շատ մեծ վնաս է հասցնում նախորդ օրվա ձիթապտղի մեջ նորից տապակված սննդամթերքը: Սա շատ մեծ սխալ է, որը հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի բազմաթիվ հիվանդությունների՝ ինսուլտի և նույնիսկ քաղցկեղի առաջացման:
3.Բանջարեղեններ. կտրատված բանջարեղենները չի կարելի պահել ըստ Ցելսիուսի 4 աստիճանից բարձր ջերմաստիճանում՝ 12 ժամից ավելի: Քանի որ բանջարեղեններում պարունկվող նիտրատներն այդ ընթացքում վնասակար բակտերիաների առաջացման և սնման պատճառ են դառնում, ինչը վնասում է մեր օրգանիզմին: