Շատերի կարծիքով բանջարեղենն ու միրգը ավելի լավ է օգտագործել հում վիճակում, քան եփած: Սակայն գազարի պարագայում դա այդպես չէ:
Պարզվում է, որ եփած գազարը երեք անգամ ավելի օգտակար է, քան հում գազարը: ԱՄՆ-ի Արկանզաս համալսարանի գիտանականներն անցկացրել են հետազոտություն և պարզել, որ եփվելու ժամանակ գազարը ձեռք է բերում ավելի շատ հակաօքսիդիչներ:
Ի դեպ, այս եզրակացություն մեջ նշված չէ, արդյոք սա վերաբերում է մյուս մրգերին և բանջարեղենի տեսակներին թե ոչ: Սակայն բժիշկները կարծում են, որ մարդու սննդակարգում պետք է լինեն և՛ եփած, և՛ հում բանջարեղեն ու միրգ: