Մեղրի և կտավատի խառնուրդը, կանոնավոր օգտագործման դեպքում, մեծ օգնություն կցուցաբերեք ձեր առողջությանը: Այն շատ համեղ է և միջերկրական դիետայի մի մաս է կազմում:
Կտավատի սերմերը վիտամինների և հանքանյութերի իրական աղբյուր են. երկաթ, մագնեզիում, կալցիում, մանգան, պղինձ և ֆոսֆոր: Դրանք պարունակում են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, իսկ վիտամիններից՝ A, E և B:
Այս խառնուրդն ամինաթթուների հրաշալի աղբյուր է: Կտավատի սերմերը՝ մեղրի հետ համադրած, բուժում են մի շարք առողջական խնդիրներ և հիվանդություններ:
Այս խառնուրդը խթանում է իմունային համակարգը, բուժում է փորլուծությունը, օգնում է ստամոքսի հիվանդությունների՝ կոլիտի, գաստրիտի և խոցերի դեպքում:
Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում այն օգտագործել առավոտյան:
Այս խառնուրդը նաև՝
Բուժիչ խառնուրդի բաղադրատոմսը
1 ճ/գ կտավատի սերմերն աղացեք և խառնեք 1 ճ/գ մեղրով: Լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք:
Այս չափաքանակի կալորիականությունը շատ է, մոտավորապես 150 կալորիա, 8 գ ճարպեր, 1 գ մանրաթելեր և 3 գ պրոտեին:
Այս խառնուրդը խորհուրդ է տրվում ընդունել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: