Մերձմոսկովյան շրջանում տղամարդն ու կինը մահացել են մեքենայում սեքսից հետո: Մահացածների մերկ մարմինները հայտնաբերել է Մոսկովյան շրջանի բնակչի կինը՝ ամուսնու դավաճանությունից հետո: Օլգա Տ-ի ամուսինը մեկ օր տուն չի վերադարձել, և նա հենց հաջորդ օրը սկսել է փնտրել ամուսնուն: Նախ զանգել է ամուսնու աշխատանքի վայր, որտեղ նրան չի գտել: Այդ ժամանակ կինը որոշել է ստուգել իրենց ավտոտնակը: Հասնելով այնտեղ, տեսել է, որ դուռը ներսից կողպված է, լսել է աշխատող շարժիչի ձայն:
Թակել է դուռը, բայց որևէ մեկն այն չի բացել: Կինը կանչել է փրկարարներին, ովքեր բացել են դուռը: Մեքենայում հայտնաբերել են տղամարդու և նրա սիրուհու մերկ մարմինները: Կինը կանչել է ոստիկանություն և շտապօգնություն: Բժիշկներն արձանագրել են մահ:
Այժմ պարզվում է մահացած կնոջ ինքնությունը, քանի որ նրա մոտ փաստաթուղթ չի եղել: