Գոյություն ունեն գեղեցկության այնպիսի գաղտնիքներ, որոնք մեզ են հասնում սերնդեսերունդ: Բազմաթիվ կանայք ունեն իրենց առանձին գաղտնիքները, որոնք փոխանցում են իրենց դուստրերին:
1000sekretov կայքը ներկայացնում է գաղտնիքներից մի քանիսը:
Դեմքի դիմակներ
Վարսակի դիմակ՝ դեմքի մաշկի համար: Այս դիմակն օգնում է խորապես մաքրել դեմքի մաշկը, փափկեցնել ու հարթեցնել այն:
1ճ/գ վարսակի փաթիլների վրա մի փոքր եռացրած ջուր կամ կաթ լցրեք, լավ խառնեք: Կափարիչը ծածկեք, թողեք մնա 7-10 րոպե: Թողեք խյուսը սառչի և քսեք դեմքին: Դիմակը մաքրեք 15-20րոպե անց: Դիմակը պետք է պինդ լինի: Եթե ջուրը չափից շատ լցնեք, դիմակը դժվար կքսվի դեմքին:
Վարունգի դիմակ: Այս դիմակը թարմացնում է մաշկը, նեղացնում է լայն ծակոտիները, օգնում է ազատվել սև կետերից:
Մեկ վարունգը քերիչով անցկացրեք և ստացված զանգվածին ավելացրեք մեկ ձվի հարած սպիտակուց: Քսեք դեմքին և թողեք մնա 15-20 րոպե, ապա սառը ջրով լվացեք:
Դիմակներ մազերի համար
Սպիտակուցով- մեղրով դիմակ՝ մազերի համար: Այս դիմակը սնուցում է գլխամաշկը, կանխարգելում է թեփի գոյացումն ու լավացնում է մազերի վիճակը:
Հավասար չափաբաժնով խառնեք ձվի դեղնուցը, մեղրը, կոնյակն ու ալոէի հյութը: Ստացված զանգվածը քսեք մազերին և գլխամաշկին: Թողեք դիմակը մնա 1-2 ժամ, ապա լավ լվացեք մազերը: Կարևոր է հիշել, որ պետք չէ նման դիմակը լվանալ տաք ջրով, եթե չեք ցանկանում, որ ձեր մազերը վերածվեն ձվածեղի:
Կեֆիրով դիմակ՝ մազերի համար: Դիմակը սնուցում է մազերն ամինաթթուներով, ամրացնում ու կանխարգելում է ճյուղավորվածությունը:
Կեֆիրը մի փոքր տաքացնել գոլորշու վրա և քսել մազերին ու գլխամաշկին: Պոլիէթիլենային փաթեթ փաթաթել գլխին, իսկ վրայից՝ սրբիչ: 1-1.5 ժամ անց գլուխը տաք ջրով լավ լվանալ: Լավ բուրմունքի համար կարող եք կեֆիրին մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը ՝ https://168.am/2016/02/27/601420.html