loading...

Մեջքի ցավերից ազատվելու գաղտնիքը գտնվում է ոտքերում. 5 վարժություն, որոնք կօգնեն 15 րոպեում ազատվել այդ ցավից



Դիտումներ ` 3439
Մեջքի ցավերից ազատվելու գաղտնիքը գտնվում է ոտքերում. 5 վարժություն, որոնք կօգնեն 15 րոպեում ազատվել այդ ցավից

Մեր ոտքերը ծանր աշխատանք են կատարում, երբ հատկապես խոսքը վերաբերվում է մեր ֆիզիկական գործունեությանը:

 

Նրանք օգնում են մարդուն շարժվել, ինչի  պատճառով հաճախակի հավելյալ օգնության կարիք են զգում, որպեսզի կանխեն մեջքի, ազդրերի ու ծնկներում առաջացած ցավերը:

 

Կետային մերսում, որը կիրառվում է արդեն ավելի քան 5 հազարամյակ, բավականին հին թերապիայի տեսակ է, որը հանդիսանում է չափազանց կարևոր բաղադրիչ ինչպես ասիական, այնպես էլ չինական բժշկության մեջ: Այն հիմնված է մարմնի որոշակի հատվածների կամ կետերի վրա ճնշում գործադրելու վրա:

 

fithacker.ru-ն ներկայացրել է  5 պարզ վարժություն, որոնք կօգնեն  բարելավել բալանսը, ամրացնել ոտքերն ու թուլացնել ցավը:

 

1.    Մարզումներից առաջ հարկավոր է ճիշտ «տաքացնել» ոտքերը: Կանգնած դիրքով ծնկները մի փոքր ծալեք ու փորձեք  ոտքերի մատներով «կարծես թե բռնել»  հատակը: Մնացեք այդ  դիրքում ու հաշվեք մինչև 3-ը: Կրկնեք օրական 3 անգամ 10 մոտեցմաբ:

 

2.    Սա շատ պարզ ու թեթև վարժություն է: Դրեք մատիտը հատակին, ապա ոտքով  բարձրացրեք այն ու պահեք 10 վայրկյան, որից հետո նորից իջեցրեք հատակին:Կրկնեք վարժությունը 5 անգամ յուրաքանչյուր ոտքով:

 

3.    Որպեսզի կարողանաք ամրացնել ոտքերի մատների մկանները, փորձեք քայլել մատների ծայրերի վրա: Պարզապես  կանգնեք ոտքի մատների վրա  ու առաջ գնացեք 20 վայրկյան, որից հետո 15 վայրկյան հանգստացեք: Կրկնեք այդ վարժությունը 5 անգամ: Լավ արդյունքի հասնելու համար այդ վարժությունը կրկնեք օրական 2 անգամ:

 

4.    Այս պարզ վարժությունը նախատեսված է ոտնաթաթերի փոքրիկ մկանների համար, որոնք հավասարակշռում են մեր մարմինը: Նստեք հատակին, ուղղեք ոտքերն ու   էսպանդերը փաթաթեք  մահճակալի ոտքին, որից հետո էսպանդերը տեղավորեք ոտքերի վերևի հատվածի վրա  ու հետ  գնացեք, որպեսզի այն կարողանաք ձգել: Այնուհետև ծալած ոտքերով մնացեք այդ դիրքում 5 վայրկյան, մի փոքր հանգստացեք  ու կրկնեք 10 անգամ:

 

5.    Կոճերի ճիշտ ճկունությունն ու շարժունակությունը մեծ նշանակություն ունի: Պառկեք մեջքի վրա, բարձրացրեք ոտքը գլխից վերև ու պտտեք այն ժամացույցի սլաքի ուղղությամբ: Հաշվեք մինչև 10-ը ու կրկնեք դա մյուս ուղղությամբ:


loading...

Փակել