Երկար ժամանակ ճապոնացիներն օգտագործում են այլընտրանքային բժշկության միջոցները։ Fithacker.ru կայքը գրում է, որ ըստ տեսություններից մեկի՝ ձեռքի մատներից յուրաքաչյուրը կապված է նվազագույնը մեկ օրգանի հետ։ Հնարքը կարող է ձեզ օգնել ընդամենը 5 րոպեում։ Այն հիմնված է այն համոզման վրա, որ մատներն ընդունակ են մարմինը պահել հավասարակշռության մեջ։ Նրանք պահպանում են ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ էմոցիոնալ առողջության էներգիան։
1. Բութ մատ։ Այն կապված է որովայնի և փայծաղի հետ, ինչպես նաև՝ դեպրեսիայի և անհանգստության էմոցիաների։ Ֆիզիկական վիճակներ՝ գլխացավեր, մաշկի խնդիրներ, որովայնի ցավեր, նյարդային վիճակ։
2. Ցուցամատ։ Կապված է երիկամների, միզապարկի, ինչպես նաև դժգոհության, վախի և շփոթվածության զգացումների հետ։ Ֆիզիկական վիճակներ՝ նյութափոխանակության խնդիրներ, մկանային ցավեր, ատամնացավ, ցավ մեջքի հատվածում։
3. Միջնամատ։ Կապված է լեղապարկի և լյարդի, հոռետեսության, վախի և տխրության հետ։ Ֆիզիկական վիճակներ՝ մաշկի, նյութափոխանակության խնդիրներ, ասթմա։
4. Մատնեմատ։ Կապված է թոքերի և հաստ աղու, ինչպես նաև՝ տագնապայնության և անինքնավստահության զգացումների հետ։ Ֆիզիկական վիճակներ՝ սրտի և ոսկորների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝ ցավ կոկորդում։
5. Ճկույթ։ Կապված է սրտի և բարակ աղու, ինչպես նաև՝ ձգտման և ջանքերի հետ։