loading...

Օրվա աստղագուշակ



Դիտումներ ` 671
Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ

ԽՈՅ (21.III–20.IV)

Օրը հեշտ չի լինի, սակայն կկարողանաք խուսափել լուրջ սխալներից, եթե զգույշ ու ուշադիր լինեք մանրուքների հանդեպ: Ցանկալի է գործել ըստ պլանի. իմպրովիզացիաները կարող են անհաջող լինել: Աշխատանքի մեջ պետք կգա նախկինում ձեռք բերած փորձը: Ավելորդ չի լինի նաև հին ծանոթների օգնությունը:

Խուսափեք ոչ  պիտան ծախսերից, մի շտապեք գնումներ կատարելիս ու գործարքներ կնքելիս: Հավանական են ֆինանսական խնդիրներն ու առևտրային գործունեության մեջ անհաջողությունները: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Օրը հագեցած ու հոգնեցուցիչ կլինի: Չի բացառվում, որ ստիպված լինեք զբաղվել տնային գործերով, լուծել անսպասելի ծագած կենցաղային խնդիրները: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան: Հանգստություն պահպանելը դժվար կլինի, անուշադիր կլինեք, ավելի հաճախ սխալներ թույլ կտաք աշխատանքի մեջ:

Ուշադիր եղեք այսօր տեղի ունեցող ամեն ինչին: Նույնիսկ աննշան թվացող իրադարձությունները կարող են կարևոր հետևանքներ ունենալ: Կրճատեք ծախսերը, հետ կանգնեք սպոնտան գնումներից. ավելորդ ծախսերը անտեղի կլինեն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Լավ օր է ինքնուրույն աշխատանքի համար: Կարող եք լուծել խնդիրները, եթե ձեզ չշեղեն: Չեն բացառվում գործընկերների ու ղեկավարության հետ տարաձայնությունները, վեճերը: Պատրաստ եղեք պլանավորված զվարճանքներն ու հանգիստը զոհել ընդհանուր գործի համար:

Հնարավոր են դրամական մուտքեր: Ֆինանսական պատկերն ընդհանուր առմամբ հաջող է: Կարող եք գործարքներ կնքել, գնել իրեր, որոնք վաղուց էիք մտադիր ձեռք բերել: Երեկոն հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Օրվա սկզբին հետևեք ձեր տրամադրությանը: Տհաճ հիշողությունները, նախկինում գործած սխալների մասին հիշեցումները կարող են կոտրել հավատը սեփական անձի նկատմամբ, ստիպել հրաժարվել պլաններից: Հիշեք՝ եթե կենսախինդ լինեք ու պահպանեք լավատեսությունը, իրավիճակը դեպի լավը փոխելն ավելի հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով, հաճելի անակնկալներով: Կկարողանաք հանդիպել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե առանց դժվարությունների անցնի: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե վարքի ինչ մոդել կընտրեք: Եթե հանգստություն պահպանեք, հնարավորինս խուսափեք կոնֆլիկտներից ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում և կշռադատված որոշումներ ընդունեք, լուրջ խնդիրներ չեն լինի:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Ավելի շատ ժամանակ անցկացրեք մարդկանց հետ, որոնք աջակցում են ձեզ. բարյացակամ մարդկանցով շրջապատված լինելն այսօր շատ կարևոր կլինի: Հնարավոր է ստիպված լինեք ուղևորության մեկնել. այն լավ է պլանավորել օրվա առաջին կեսին:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հաջող ու բարենպաստ կլինի: Ժամանակը զուր մի վատնեք. այն ծախսեք կարևոր գործերի, վաղուց դրված նպատակներին հասնելու վրա: Սեփական ուժերի հանդեպ հավատը կորցրած Կույսերն այսօր կվերագտնեն այն: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, մասնագիտական հարցերի հաջող լուծում:

Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք շատ աշխատել. ձեր առջև նպատակներ եք դրել, որոնց հասնելն այնքան էլ հեշտ չէ: Ընկերներն ու համախոհները կաջակցեն ձեզ, փորձառու գործընկերներն ու ավագ հարազատները լավ խորհուրդներ կտան: Երեկոյան մտերիմներին ուրախացնելու ու ինքներդ էլ ուրախանալու հնարավորություն կունենաք:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Օրը բարդ հուզական ֆոն ունի, այնպես որ՝ հոգեկան հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի: Ցանկացած մանրուք, որի վրա առաջ ուշադրություն չէիք դարձնում, այսօր կստիպի նյարդայնանալ ու անհանգստանալ: Զգայուն կլինեք քննադատությունների հանդեպ, սուր կարձագանքեք նույնիսկ ամենանրբանկատ դիտողություններին:

Օրը հարմար է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Մտերիմներին օգնելու հնարավորություն կլինի ու բաց չեք թողնի այն:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Հաջող օր է: Ներքին հարցերը լուծելու ու վերջապես հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Հրաժեշտ կտաք վախերին ու կասկածներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել և վճռական քայլ կկատարեք դեպի նպատակը: Հավանական են անսպասելի, բայց շատ գրավիչ գործնական առաջարկները: Նոր հեռանկարներ կբացվեն, մասնագիտական սանդուղքով վեր բարձրանալու ու ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք:

Ուշադիր եղեք առողջության նկատմամբ. հնարավոր է խրոնիկ հիվանդության սրացում: Հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ծանրաբեռնվածությունից:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Հանգիստ ու բարեհաջող օր է: Այն հարմար է սկսածն ավարտին հասցնելու, նախկինում մտածածն իրականություն դարձնելու, գործերում կարգուկանոն հաստատելու համար: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դնեք: Մի շտապեք ու մի շտապեցրեք շրջապատին, հարմարվեք իրադարձությունների ընթացքին:

Կարող եք ոչ ֆորմալ միջավայրում գործնական հանդիպումներ անցկացնել, հյուրեր ընդունել, ընկերներին այցելել: Կուրախացնի նաև աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունը, սակայն մի մոռացեք երեկոյան հանգստանալու մասին:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Հաջողությունների հասնելու համար պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Ցավոք, այսօր հաճախ կշեղվեք, կիսատ կթողնեք սկսած գործերը, անիմաստ վեճերի մեջ կմտնեք: Աշխատանքից ավելի հեշտ գլուխ կհանեք, եթե ինքնուրույն այն կատարեք:

Ցանկալի չեն խոշոր գնումները, կարևոր փաստաթղթեր ստորագրելը: Այսօր թեթևամիտ կվերաբերեք գումարին. դատարկ բաների վրա խոշոր գումար ծախսելու ռիսկ կա:

 

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Անհանգիստ օր է: Հանգիստ չեն տա տհաճ իրադարձությունների, նախկին սխալների մասին հուշերը, ինչպես նաև մտքերը՝ թե ինչպես է պետք գործել հիմա: Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը. հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Բամբասանքների զոհ դառնալու վտանգ կա:

Պետք չէ նոր գործեր ստանձնել, քանի դեռ ավարտին չեք հասցրեք այն, ինչ ավելի վաղ եք սկսել: Խուսափեք քաոսից ու անկարգապահությունից: Կարևոր որոշում ընդունելուց առաջ վերլուծեք իրավիճակը:

 

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Հաջող օր է գործնական շփումների համար: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, հավանական է համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն: Կարող եք նոր նախագծեր ստանձնել, հատկապես, եթե դրանք ստեղծագործական մոտեցում ու երևակայություն են պահանջում: Ինքնատիպ գաղափարների պակաս չեք ունենա, իսկ դրանք կյանքի կոչել կօգնեն հին ծանոթները:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Այն կապված կլինի անձնական կյանքում լավ փոփոխությունների ու ընտանեկան խնդիրների լուծման հետ: Տնային գործերով հաճույքով կզբաղվեք, դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի չեն թվա, մտերիմներն էլ հաճույքով կաջակցեն ձեզ:


loading...

Փակել