Ժողովրդական բժշկության մեջ օրգանիզմը մաքրելու մի շարք բաղադրատոմսեր կան, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև՝ բնական։ Սակայն դրանցից ամենաարդյունավետը բրնձով բաղադրատոմսն է։
Բրնձի չափաքանակը կախված է ձեր տարիքից, օրինակ, եթե 35 տարեկան եք, վերցնում եք 35 ճ/գ բրինձ։ Բրինձը լվացրեք, լցրեք ապակե տարայի մեջ։ Տարայի մեջ եռացրած-գոլացրած ջուր ավելացրեք, ծածկեք տարան և դրեք սառնարանում։
Առավոտյան ջուրը քամեք։ Ամբողջ բրնձի քանակից 1ճ/գ վերցրեք և եփեք 3-4 րոպե՝ առանց աղի։ Առավոտյան դատարկ ստամոքսին կերեք բրինձը։ Մնացած բրնձի վրա եռացրած-սառեցրած ջուր լցրեք և դրեք սառնարանը, պահեք մինչև հաջորդ առավոտ։ Այս պրոցեդուրան կրկնեք այնքան ժամանակ, մինչև վերջանա ամբողջ բրինձը։
Այս մեթոդը կմաքրի ձեր աղիները, արյան անոթները, հոդերն ու այլ օրգանները տոքսիններից, մետաղներից և այլ վնասակար տարրերից։ Բացի այդ, այն նաև կարգավորում է նյութափոխանակությունը և մարմնի քաշը։ Այս պրոցեդուրայից հետո ավելի առողջ և երիտասարդ կզգաք ձեզ։
Ցուցո՛ւմ
Առավոտյան բրինձն ուտելուց հետո 3 ժամ ոչինչ մի՛ կերեք և մի՛ խմեք։ Պրոցեդուրան սկսելուց 14 օր անց կսկսվի օրգանիզմի մաքրումը։
Մի մոռացեք նաև օրվա ընթացքում 2 լ ջուր խմել։