Լյարդի ճարպակալման խնդրին բախվում են շատերը: Ինչպես գրում է Top healthy life-ը` այս խնդիրը կարելի է հաղթահարել առողջ ապրելակերպ վարելով և փոփոխություններ սահմանելով ընդհանուր սննդակարգում:
Եթե լյարդի ճարպակալումը որևէ հիվանդության, օրինակ` շաքարախտի հետևանք է, պետք է ժամանակին ախտորոշվի և բուժվի: Լյարդը ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5-10 տոկոսը կազմում է ճարպը: Դրա համար պատճառ կարող է դառնալ նաև ալկոհոլի չարաշահումը:
Պարբերականի ներկայացմամբ` լյարդի ճարպակալումից խուսափելու և արդեն իսկ վնասված օրգանը վերականգնելու համար անհրաժեշտ է.
1. Դադարեցնել ալկոհոլի օգտագործումը:
2. Ձերբազատվել ավելորդ քաշից, որը ևս կարող է ազդել լյարդի ճարպակալման վրա: Օրական 30 րոպե մարզումը կարող է նպաստել շաբաթական 1 կգ նվազեցնելուն:
3. Կոճապղպեղի օգտագործումը: Այն հակաօքսիդանտներ է պարունակում և օգտակար է տրիգլիցերիդի մակարդակը կարգավորելու համար:
4. Թուրինջ, որը պարունակում է ֆերմենտներ, որոնք պատասխանատու են ճարպային թթուների օքսիդացման համար:
5. Խատուտիկի թեյ: Այն օգտագործվել է հնագույն ժամանակներից և մաքրում է արյունը` ներազդելով որպես հակաօքսիդանտ:
6. Մրգերի և բանջարեղենի հաճախակի օգտագործում: Հում միրգն ու բանջարեղենը լյարդի մաքրման համար նշանակալի են: