Լողավազանում լողալու օգտակարությունը
8 պատճառ անցնելու ջրային ընթացակարգերին
Ազդեցիկ արդյունքներ փոքր ջանքերով
Լողը օգնում է մեզ զբաղվել սպորտով առանց ծանրաբեռնելու կմախքը: Լողավազանում մարմինն ավելի թեթև է դառնում: Եթե դուք մտնեք ջուր մինչ գոտկատեղը, երկու անգամ ավելի թեթև կդառնաք: Իսկ մինչև պարանոց մտնելու դեպքում կզգաք ձեր մարմնի ծանրության ընդամենը 10%, մնացած 90% կգնան ջուրը: Դա նշանակում է, որ լողավազանը կատարյալ վայր է պարապմունքների համար, առավել ևս, եթե դուք տառապում եք ավելորդ քաշից և արտրիտից:
Մկանային կենսունակության լավացում
Լողավազանում լողալու օգտակարությունն այն է, որ օգնում է նկատելիորեն լավացնել մկանների կենսունակությաուը և դրանք ավելի ուժեղ դարձնել:
Ճկունություն
Լողալու ժամանակ մեր հոդերը և ջիլերը մշտապես աշխատում են. ձեռքերի շարժումներով մենք մարզում ենք ուսային հոդերը, ոտքերի շարժումը ամրացնում է կոնքային հոդերը: Բացի այդ, լողը անգնահատելի օգուտ է բերում ողնաշարին: Մարզումների ժամանակ այն ձգվում է, ողերը տեղն են ընկնում, ինչը նպաստում է մարմնի ընդհանուր ճկունությանը:
Առողջ սիրտ
Լողը նաև մարզում է շատ կարևոր մկան՝ սրտմկանը, օգնելով դրան կրճատվել և թուլանալ, ինչն իր հերթին բերում է ամբողջ մարմնով արյան հոսքի լավացման:
Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ լողն օգնում է պայքարել ներքին բորբոքային երևույթների դեմ, որոնք կարող են հանգեցնել սրտի հիվանդության:
Քաշի վերահսկում
Լողը հիանալի տարբերակ է նրանց համար, ով պետք է հետևի քաշին: Ավելին, շաբաթը երեք անգամ կես ժամ լողալը լողավազանում իջեցնում է դիաբետի հավանականության ռիսկը:
Պայքարում է ասթմայի դեմ
Օդի օպտիմալ խոնավության շնորհիվ լողավազանում լողալը ոչ միայն այս հիվանդների մոտ դիսկոմֆորտ չի առաջացնում, այլև օգնում է պայքարել կաթվածների դեմ: Գիտնականների կողմից անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ասթմայով տառապող երեխաները վեց շաբաթյա մարզումներից հետո ավելի հազվադեպ են դիմում օգնության, իսկ կաթվածների քանակը պակասել է: Ընդհանրապես լողը մեծացնում է թոքերի ծավալը և օգնում սովորել ճիշտ շնչել:
Խոլեստերինի մակարդակի իջեցում
Օրգանիզմի առողջությունը կախված է արյան մեջ խոլեստերինի քանակի հետ․ որքան վատ խոլեստերինի քանակը քիչ լինի, այդքան մենք ավելի առողջ կլինենք: Լողավազանում լողալը օգնում է պահպանել լիպոպրոտեինների հաշվեկշիռը և լավացնում արյունատար և լիմֆատիկ անոթների վիճակը:
Պայքար սթրեսի դեմ և ուղեղի աշխատանքի լավացում
Լողավազանում լողալու մեկ այլ անվիճարկելի օգուտը կապված է էնդորֆինների արտադրության հետ, որոնք պատասխանատու են մեր հոգևոր ինքնազգացողության համար: Բացի այդ, մարզումներից ստացած թուլացնող ազդեցությունը նույն է, ինչ ստանում են յոգայի պարապմունքից: Լողը մեդիտատիվ պրոցես է, որի ժամանակ շնչառության ձայնը և ջրի ձայնը օգնում են մաքրել գլուխը ավելորդ մտքերից: