Լոլկները մարդկային օրգանիզմի համար անչափ օգտակար միկրոտարրերի և վիտամինների կարևոր աղբյուր են: Լոլիկով դիմակը սնուցում է մաշկը, վերականգնում է ջրային բալանսը, կարգավորում է արյան շրջանառությունը, հավասարեցնում է մաշկի գույնը, օգնում է ազատվել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից, ինչպես նաև պայքարում է տարբեր ցաների ու կարմրածությունների դեմ: Կարելի է ասել, որ լոլիկով դիմակը արտաքին տեսքը բարելավելու լավագույն տարբերակն է:
Այս միջոցի դեպքում կարելի է օգտագործել ինչպես լոլիկի շերտեր, այնպես էլ խյուսը, քանի որ երկու դեպքում էլ դրական արդյունքն իրեն սպասել չի տա:
Դիմակը հարկավոր է քսել դեմքին, այնուհետև լվացվել գոլ ջրով ու քսել ամենաօրյա դեմքի խոնավեցնող քսուք: Դիմակը կարելի է թողնել մոտ մեկ ժամ, սակայն նույնիսկ 15 րոպեն բավական կլինի լավ արդյունքի հասնելու համար:
Նման դիմակը շատ հարմար է խնդիրներով մաշկ ունեցողների համար, քանի որ այն միանգամից մաքրում է բորբոքումերը: Գաղտնիքը նրանում է, որ լոլիկների թթվայնությունը նպաստում է մաշկի pH բալանսի կարգավորմանը: Բացի այդ, լոլիկները պարունակում են մեծ քանակությամբ А, С, Е և В6 վիտամիններ, որոնք բարձրացնում են մաշկի տոնուսը, հարթեցնում են կնճիռները, բարելավում են արյան շրջանառությունը և մաշկի գույնը: