1. Սովորություն դարձրեք քնելուց առաջ սենյակն օդափոխելը: Թարմ օդը նպաստում է լավ քնին և երազներ տեսնելուն:
2. Քնի ժամանակ ձեզ ազատեք անհանգստացնող հանգամանքներից՝ լույս, ձայներ: Դրանք նյարդային համակարգը մշտապես պահում են լարված վիճակում՝ այդ կերպ նպաստելով մղձավանջներին:
3. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն խորհուրդ չի տրվում քնելուց անմիջապես առաջ, սակայն դրանից որոշ ժամանակ առաջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալը կարող է օգտակար լինել: Հատկապես օգտակար է զբոսանքը մաքուր օդին: Դրանից հետո կարելի է չանհանգստանալ տհաճ երազներից:
4. Գիշերը լավ ուտելը վատ քնի և վատ երազներ տեսնելու գլխավոր պատճառներից է: Մթերքի վերջին օգտագործումը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ: Եթե ամեն դեպքում քաղցի զգացումը թույլ չի տալիս քնել, կարող եք միրգ կամ հյութեր օգտագործել:
5. «Անջատեք» վատ մտքերն աշխատավայրում խնդիրների մասին և ազատեք ձեզ հաջորդ օրվա պլանավորումից:
6. Հանսգտացրեք ձեզ՝ լսելով հաճելի երաժշտություն կամ սիրելի ֆիլմը նայելով:
7. Տաք լոգանք ընդունեք՝ օգտագործելով տարբեր յուղեր:
8. Սովորություն դարձրեք քնել և արթնանալ նույն ժամին:
9. Մահճակալում հարմար դիրք ընդունեք և մտածեք որևէ հաճելի բանի մասին: