loading...

Կյանքը 18 տարով երկարացնելու միջոց է հրապարակվել



Դիտումներ ` 838
Կյանքը 18 տարով երկարացնելու միջոց է հրապարակվել

Բժիշկները Կանադայի օրինակով ուսումնասիրել են այն ազդեցությունը, որն անառողջ կենսակերպն ունենում է հիվանդությունների զարգացման եւ կյանքի տեւողության վրա: Այս ցուցանիշը 18 տարով հնարավոր է երկարացնել ծխելուց հրաժարվելու եւ մարմնամարզությամբ զբաղվելու շնորհիվ: Ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS Medicine հանդեսում. համառոտ դրա մասին տեղեկացնում է EurekAlert! հրատարակությունը:

 



Անառողջ ապրելակերպը, ինչպես ցույց են տվել գիտնականները, միջին հաշվով վեց տարով կրճատում է կյանքի տեւողությունը: Դրա հետ մեկտեղ նման մահերի 26 տոկոսը կապված է ծխելու, 24 տոկոսը՝ ֆիզիկական ակտիվության բացակայության, 12 տոկոսը՝ վատ սնվելու եւ 0,4 տոկոսը՝ ալկոհոլի օգտագործման հետ:

Այդ պատճառների հետ է կապված Կանադայում գրանցված մահացության դեպքերի կեսը: Ռիսկի գլխավոր գործոնը՝ ծխելը, տղամարդկանց կյանքը կրճատում է 3,1 տարով, կանանցը՝ 3 տարով: Առողջ կենսակերպ վարող մարդիկ, մասնագետների գնահատումներով, միջին հաշով 17,9 տարով ավելի երկար են ապրում, քան անառողջ կենսակերպ վարողները:

 


Առողջության համար անհատական ռիսկերը գիտնականներն առաջարկում են հաշվարկել իրենց կողմից ստեղծված կայքում:

Հետազոտության անցկացման համար գիտնականներն ստեղծել են հատուկ ծրագրային փաթեթ, որի օգնությամբ նրանց հաջողվել է անցկացնել Կանադայի քաղաքացիների առողջական տվյալների վիճակագրական վերլուծություն, որոնք հավաքել էին 2009-2010 թվականներին: Ավելի վաղ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ ծխելը եւ ֆիզիկական ցածր ակցիվությունը վաղաժամ մահվան գլխավոր պատճառներն են:


loading...

Փակել