Ծնողների հետ Տիգրանի այս նկարը ցնցել է համացանցը։ Ականատես եղանք ռասիստական և ցածրակարգ հարձակման տարափի։ Տարակույս է հայցել հայու գենի վտանգի հետ կապված միտումը։ ԿԿՄ-ն, որպես հայ գենի ակունքներում կանգնած միավորում, վստահեցնում է, որ այլատյացությունը որևէ ջիղ չունի հայու գենի ասպարեզում։ Տիգրանը երջանիկ հայորդի է, նրա ծնողներն ապրում և արարում են այս մոլորակի վրա, ուստի պետք է վերջ տալ ամենին և սիրել։ Այո՛, սիրե՛լ, հայրենակիցնե՛ր։ Սուրբ Ծննդյան նախօրեի պատգամը պետք է շղարշի չարի դրսևորումը։ Ծնվում են մանուկներ, ապրում են հայեցի և վայելում կյանքի նաիրյան ոգին։ Իսկ ոգին, նախ և առաջ հոգու գրավականն է։ Ուրեմն՝ լինենք բարի, չտրվենք պիղծ բարքերին և սիրենք շուրջ բոլորը և ամենքին։ Համերաշխությունն անխնա է և աներկբա։ «Կույս կանանց միավորում» ՀԿ ֆեյսբուքյան էջից