Այս հայտնի բաղադրատոմսը ստեղծել է միանձնուհի Հիլդեգարդ վոն Բինգենը, ով ապրել է 800 տարի առաջ և մահացել 81 տարեկան հասակում:
Այս դեղամիջոցն ապացուցել է սրտի հետ կապված հիվանդությունների լուծման լուծման գործում իր արդյունավետությունը:
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 10 ճյուղ թարմ մաղադանոս
• 1 լիտր կարմիր կամ սպիտակ գինի
• 2 ճաշի գդալ գինու քացախ
• 300 գրամ բնական մեղր:
Պատրաստման եղանակը
Կարմիր գինու մեջ լցնել մաղադանոսն ու քացախը: Դնել կրակին և եռացնել 10 րոպե, որի ժամանակ կառաջանա փրփուր: Այնուհետ ավելացնել մեղրը և եփել ևս 4 րոպե: Վերցնել կրակից, քամել և լցնել նախապես լավ լվացված ապակե շշերի մեջ: Եթե չեք ցանկանում եռացնել մեղրը, կարող եք այն ավելացնել վերջում:
Օգտագործման եղանակը
Պատրաստի բաղադրատոմսից ամեն օր խմել 1 ճաշի գդալ՝ մինչև ախտանշանները կանցնեն: Առավել լուրջ հիվանդությունների դեպքում պետք է ավելի երկար ժամանակ օգտագործել:
loading...