Կիտրոնի հյութը, հավանաբար, ամենահզոր բնական դեղամիջոցն է, որը կարող է կանխարգելել բարձր ճնշումը, շաքարախտը, մրսածությունը, մարսողական խնդիրները, փորկապությունն ու լավացնել մաշկի, մազերի և ատամների վիճակը՝ իր բաղադրության մեջ մտնող ֆլավոնոիդների շնորհիվ: Ինչպես նշում է ամերիկյան ուռոլոգիական ասոցիացիան, կիտրոնի հյութը ստեղծում է մեզի ցիտրատներ, որոնք ի վիճակի են կանխարգելել բյուրեղների առաջացումն ու ազատվել երիկամների քարերից:
Xohanoc.am կայքը ներկայացնում է մի քանի խնդիրներ, որոնք կարող է լուծել կիտոնի հյութը:
Քաշի կորուստ– Կիտրոնի հյութը խթանում է քաշի կորստի գործընթացը: Կիտրոնը պարունակում է մանրաթելեր, պեկտին, որոնք օգնում են ավելի արագ այրել ճարպերը:
Մաշկի խնդիրներ– Կիտրոնը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են կնճիռները, բշտիկները, ակնեի սպիներն ու տարիքային բծերը:
Հակաօքսիդանտները նաև մաքրում են արյունը՝ լավացնելով մաշկի տեսքը:
Դետոքսիֆիկացիա- Ջուրն ու կիտրոնի հյութը հրաշք խառնուրդ են, այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից:
Աղիքային շարժունակություն- Կիտրոնը հարուստ է պեկտինով, որը խթանում է աղիքային շարժունակությունը և մաքրում է աղիները: Կիտրոնի հյութն ունի նաև հակաբակտերիալ ազդեցություն:
Մարսողական խնդիրներ- Կիտրոնի հյութը խթանում է լեղու արտազատումը, ինչն էլ լավացնում է մարսողությունը:
Բակտերիաներ- Կիտրոնը հզոր հակաբակտերիալ միջոց է, որը կանխարգելում է օրգանիզմում բակտերիաների աճն ու դուրս է բերում դրանք:
Ցավեր և բորբոքումներ- Կիտրոնի հյութն օգնում է հանգստացնել ցավն ու նվազեցնել հոդերի և ծնկների բորբոքումները: