loading...

Կիտրոնաջրի 10 օգտակար հատկությունները



Դիտումներ ` 693
Կիտրոնաջրի 10 օգտակար հատկությունները

Շատերը իրենց օրը սկսում են 1 բաժակ ջրով ու կիտրոնահյութով, քանի որ  առավոտյան, սոված ժամանակ, այդ  ըմպելիքի օգտագործումը  հիանալի խոնավեցնում ու մաքրում է օրգանիզմը, այն հագեցնում  անհրաժեշտ վիտամիններով  ու հաղորդում  էներգիա:


Կիտրոնաջուրը սոված ժամանակ


Ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է պարզապես 2 ճ/գ  թարմ քամած կիտրոնահյութ և 1 բաժակ տաք ջուր: Համի հարստացման համար կարող եք ավելացնել 1 թ/գ մեղր:


Այսպիսով, գոյություն ունի ամենաքիչը 10 պատճառ, որի համար  կարելի է խմել կիտրոնաջուր:


1. Արագացնում է մարսողությունը

Կիտրոնն ունի    մարսողությանը նպաստող  լեղու արտազատումը խթանող հատկություններ: Այդ ամենի արդյունքում սննդամթերքը մարսվում է ավելի լավ, լավ է յուրացվում է, իսկ քայքայման հետևանքով առաջացած արգասիքների թիվն ավելի քիչ է լինում: Կիտրոնաթթուն արագացնում է նաև կղանքի զանգվածի դուրսբերումը:


2. Օգնում է նիհարել


Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ պեկտինային մանրաթելեր, իսկ դա նվազեցնում է ախորժակը և նպաստում է հագեցվածության  զգացողության ավելի երկար պահպանման:

 

3. Մաքրում է մաշկը


Կիտրոնաջուր 3 օր ընդունելուց հետո,  դուք կնկատեք, որ մաշկը դարձել է ավելի փայլուն, իսկ կորյակային ցանի արտահայտվածությունը նվազել է: Վիտամիններով ու թթվածնով հագեցած արյունը սնուցում է  յուրաքանչյուր բջիջ, արդյունքում օրգանիզմը երիտասարդանում է ոչ միայն ներքուստ այլ նաև արտաքուստ:


4. Խթանում է իմուննային համակարգը

 

Կիտրոնաջուրը ոչ միայն վիտամին С-ի աղբյուր է, որը պատասխանատու է հիվանդություններին դիմակայելու համար, այն նաև օգնում է ավելի լավ յուրացնել սննդի մեջ առկա երկաթն ու կալցիումը:

 

 

5. Բարձրացնում է էներգետիկան

 


Վիտամինները, եթերայուղերն ու հանքանյութերը օրգանիզմի վրա ազդում են որպես բնական հակադեպրեսանտներ: Բացի այդ, կիտրոնաջուրը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու նպաստում է թարմության զգացողության առաջացմանը: Այս ըմպելիքը կարող է առավատյան լիովին փոխարինել սուրճին:


6. Թարմացնում է շնչառությունը


Հայտնի է, որ մարդու թուքը կարող է ոչնչացնել բերանի խոռոչում առկա հիվանդածին  մանրէները:Կիտրոնի հյութը  արագացնում է թքարտադրությունն ու օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից:


7. Կարգավորում է թթվայնությունը

Կիտրոնաթթուն օգնում է պահպանել рН բալանսը: Օգնում է միզաթթուների դուրսբերմանը, որոնք  նպաստում են անոթների  տարբեր հիվանդությունների առաջացման:


8. Օգնում է ազատվել կոկորդի վարակներից


Կիտրոնի հյութը հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով: Առավոտյան, սնունդ օգտագործելուց առաջ, կիտրոնիաջրի օգտագործումը օգնում է  մաքրել բերանի խոռոչն ու կոկորդը և կանխում է վարակների առաջացումը:


9. Կարգավորում է ճնշումը

Այս ըմպելիքը օժտված է ավշային հանգույցները մաքրելու  ու ավիշների հոսքը բարելավելու հատկությամբ: Կիտրոնի մեջ առկա կալիումը կարգավորում է կենսաբանական հեղուկների քանակությունը, իսկ մագնեզումը՝ նպաստում է զարկերակների թուլացմանը:


Արդյունքում ստացվում է, որ կիտրոնով այս ըմպելիքը իր ազդեցությամբ նման է հիպերտոնիայի դեմ պայքարող դեղամիջոցներին: Այն նաև նվազեցնում է երիկամներում անգիոտենիզ հորմոնի  արտզատումը, որը նեղացնում է անոթներն ու  բարձրացնում է ճնշումը:


10. Միզուղիները մաքրող հիանալի միջոց


Կիտրոնաջուրը գործում է որպես փափուկ միզամուղ ու փոխում է մեզի рН-ը: Անցնելով միզուղիներով, նման մեզը արդյունավետ կերպով մաքրում է  քնի ժամանակ կուտակված բակտերիաներից:



Սակայն անգամ նման օգտակար ըմպելիքը ունի հակացուցումներ. այն հակացուցված է շաքարային դիաբետի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների,  ցիտրուսներից ալերգիայի դեպքում:

 

Աղբյուրը՝   takprosto.cc


loading...

Փակել