Առավոտյան կինը ամուսնուն ասում է.
- Պատկերացնու՞մ ես սիրելիս, այս գիշեր երազ եմ տեսել, որում դու ինձ ադամանդե մատանի էիր նվիրում: Ի՞նչ է դա նշանակում:
Ամուսինը, կնոջը համբուրելով, ասաց.
- Երեկոյան կիմանաս:
Երեկոյան կինը սեղան գցեց, ռոմանտիկ ընթրիք պատրաստեց, երկու բաժակ գինի դրեց, վառեց մոմերը...
Ամուսինը ներս մտավ ու նրան տվեց մի տուփ: Կինը ուրախացած բացեց այն, իսկ ներսում գիրք էր, վրան գրված՝ ԵՐԱԶԱՀԱՆ: