Fashion Los Angeles Awards-ը դեռ շատ կհիշվի:
Ռեստորանից դուրս գալիս 36-ամյա հայուհին ընկերուհու հետ մոտեցել է մեքենային ու այդ ժամանակ բախվել մի անցորդի. ընդ որում՝ նա Քիմից մի քայլ աջ է թեքվել ու գլխով հարվածել է սյանը:
Այնուհետ՝ օգնության է հասել Քիմի թիկնապահը, բռնել երիտասարդին, բայց հետո բաց է թողել՝ հասկանալով, որ նա ոչ մի կապ չունի երկրպագուների կամ պապարացիների հետ (ճիշտ է,
NEWS.am STYLE-ը կասկածում է, որ ամեն ինչ բեմադրված է եղել, հակառակ դեպքում, ինչպե՞ս է անցորդին հաջողվել անցնել երեք հաղթանդամ թիկնապահների մոտով: Ինչի՞ համար են, գրողը տանի, նրանց վճարում):
Քիմն իր Twitter-ում արագորեն հերքել է, թե հարձակման է ենթարկվել՝ նշելով, որ պատահական անցորդի է բախվել:
Այնուհետեւ Քիմն ուղեւորվել է Sunset Tower Hotel՝ մասնակցելու Fashion Los Angeles Awards-ին, որտեղ երեւացել է նաեւ կարմի գորգին:
Իսկ ավելի ուշ բարձրացել է բեմ՝ հայտնի լուսանկարիչ Մերթ Աթլասին մրցանակ շնորհելու համար:
Դե, էլ ի՞նչ մրցանակաբաշխություն առանց լուսանկարների:
Նիկ Ջոնաս, Քիմ Քարդաշյան, Մերթ Աթլաս, Նիկի Մինաժ
Կայա Գերբեր, Փրեսլի Գերբեր, Ռենդի Գերբեր, Սինդի Քրոուֆորդ, Քիմ, Մերթ:
Սինդի Քրոուֆորդ և Քիմ