Դուք հավանաբար չգիտեք, որ կերակրի սոդան կարելի է օգտագործել որպես լվացող միջոց, կամ էլ երևի չեք լսել, որ դրա միջոցով կարելի է փափկեցնել միսը, պարարտացնել բույսերը և բուժել վերքերը: Թույլ մի տվեք՝ էժան գինը Ձեզ մոլորեցնի, իրականում կերակրի սոդան բավականին անգին է իր նշանակությամբ: Եվ այսպես, որտեղ կարելի է օգտագործել կերակրի սոդան.
1. Կերակրի սոդան որպես պարարտանյութ
2 լիտր ջրին 1 ճաշի գդալ սոդա ավելացրեք և դրանով ջրեք ձեր բույսերը: Արդյունքը չի ուշանա:
2. Դեղամիջոց այրվածքների դեմ
Վերցրեք խորը ափսե, ջուր լցրեք դրա մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ սոդա և մի քանի կտոր սառույց: Ապա դրա մեջ թաթախեք կտորը և դրեք այրված հատվածի վրա: Այն ունի ցավազրկող և բուժիչ հատկություն:
3. Հիգենիկ միջոց
Բերանի տհաճ հոտից ազատվելու համար կարող եք բերանը ողողել սոդայաջրով:
4. Միսը փափկեցնող միջոց
Մսի վրա սոդա լցրեք և մի քանի ժամով սառնարանը դրեք: Հետո լվացեք և պատրաստեք այն, ինչ նախօրոք որոշել էիք, միսը շատ փափուկ կլինի:
5. Տհաճ հոտի դեմ պայքարելու միջոց
Զուգագուլպայի մեջ 4 ճաշի գդալ սոդա լցրեք և կապեք այն: Հետո դրեք այնտեղ, որտեղ տհաճ հոտ կա: Մի քանի ժամից հետո այն հոտը կներքաշի իր մեջ: