loading...

Կենդանակերպի ամենաուժեղ նշանները



Դիտումներ ` 1390
Կենդանակերպի ամենաուժեղ նշանները

Օդի տարերք

1. Ջրհոս

Օդի տարերքում կենդանակերպի ամենաուժեղ նշանը հանդիսանում է Ջրհոսը: Չնայած որոշակի երազկոտությանը և բարձր իդեալներին ձգտելուն, սա նշան է, որը կարող է կյանքում շատ անգամներ դժվարություններ ունենալ, բայց երբեք չվհատվել: Ջրհոսներն ընդունակ են արագ հարմարվել կյանքի յուրաքանչյուր փոփոխության, որը և նրանց դարձնում է բարոյապես ավելի ուժեղ:

2. Կշեռք

Ըստ հոգու ուժի՝ Օդի տարերքում երկրորդ տեղում է Կշեռքը: Նրանք այնքան էլ թույլ չեն, բայց նրանք իրենց էներգիան սխալ օգտագործելու և գործը մինչև վերջ չհասցնելու վատ բնավորություն ունեն: Նրանք արագ կորցնում են էնտուզիազմը և ցանկությունը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև նպատակը:

3. Երկվորյակներ

Այս տարերքում ամենաթույլ նշանը հանդիսանում են Երկվորյակները: Նրանք չեն կարող կենտրոնանալ 1 գործի վրա, և նրանց հաճախ չի բավարարում աջակցությունը: Երբ նրանք դժվարությունների են հանդիպում, ապա ընկնում են խուճապի մեջ և սկսում են օգնություն խնդրել ուրիշ մարդկանցից:

 



Կրակի տարերք

1. Աղեղնավոր

Կրակի տարերքում ամենաուժեղը հանդիսանում է Աղեղնավորը: Այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն տրտնջում և փորձում են պահպանել մարդկայնությունը յուրաքանչյուր իրավիճակում: Նրանք կարողանում են վերահսկել իրենց էմոցիաները, չեն ենթարկվում պրովոկացիաների և միշտ ունենում են իրենց կարծիքը: Նրանց ուժը լավատեսության և մեծ մտահորիզոնի մեջ է:

2. Առյուծ

Երկրորդ տեղում Առյուծն է: Առաջին հայացքից՝ այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ և կամային են երևում: Բայց նրանք մեծամասնությամբ կախված են արտաքին հանգամանքներից և շրջապատի կարծիքից: Առյուծները միշտ աջակցության և գովասանքի կարիք ունեն: Եթե դա չլինի, նրանք շատ արագ քթները կկախեն:

3. Խոյ

Կրակի տարերքի ամենաթույլ նշանը Խոյն է: Չնայած այս նշանը շատ ակտիվ է, իր տարերքում թուլանում է: Խոյերը չեն կարողանում վերահսկել իրենց էմոցիաները և ընկնում են այն բանի իշխանության տակ, ինչ կատարվում է իրենց հոգում: Երբեմն Խոյերն իրենց անխոհեմ են պահում, որը նրանց դժվարին կացության մեջ է դնում:

Հողի տարերք

1. Այծեղջյուր

Հողի տարերքում կենդանակերպի ամենաուժեղ նշանը Այծեղջյուրն է: Նա համառ է, վճռական և հետևողական: Նրան դժվար է վիրավորել: Եթե նույնիսկ ամեն ինչ վատ է, նա, միևնույն է, կգնա դեպի իր նպատակը, թեկուզ՝ փոքր և անշտապ քայլերով:

2. Կույս

Կույսերը երկրորդ տեղում են: Նրանք հաճախ ուժեղ մարդու տպավորություն են թողնում, բայց երբեմն չեն կարողանում ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, և ուղղակի սկսում են լողալ հորձանուտով:

3. Ցուլ

Ցուլը հողի տարերքի ամենաթույլ նշանն է: Այս նշանի ներկայացուցիչները փոփոխություններ չեն սիրում: Իրենց ամբողջ կյանքը նրանք ցանկանում են ապրել հանգիստ և երջանիկ, բայց եթե նրանց պլանները խախտվում են, Ցլերը դառնում են անպաշտպան:

 


Ջրի տարերք

1. Ձկներ

Ջրի տարերքում ամենաուժեղ նշանը Ձկներն են: Դեռ ավելին, նրանք ուժեղ են ոչ միայն իրենց տարերքում, այլև ամբողջ կենդանակերպում: Դա կարող է մի փոքր

տարօրինակ թվալ. չէ՞ որ ձկների մոտ հաճախ բացակայում է կապն իրական աշխարհի հետ: Սրանում էլ հենց նրա ուժն է: Ձկները կարող են երկար ժամանակ համբերել, սպասել և հուսալ: Հոգու այսպիսի ուժն օգնում է նրանց մինչև վերջ պայքարել իրենց երջանկության համար:

2. Կարիճ

Կարիճն այնքան էլ ուժեղ չէ, ինչպես Ձկները: Նրա թուլությունը նրանում է, որ նա կարող է երկար ժամանակ իր մեջ պահել էմոցիաները: Դրանք էլ հենց կայրեն նրան ներսից` դարձնելով նրան ավելի ու ավելի թույլ:

3. Խեցգետին

Խեցգետինն իր տարերքի ամենազգայուն նշանն է: Այս նշանի ներկայացուցիչները շատ զգայուն են և վիրավորվող: Նրանց միշտ անհրաժեշտ է բարոյական աջակցություն և օգնություն: Եթե նրանց կողքին ոչ ոք չկա, Խեցգետինները դա ընդունում են՝ որպես նշան, որ ոչինչ չի փոխվի, և ընկնում են դեպրեսիայի մեջ:


loading...

Փակել